Բիլ և Հիլարի Քլինթոնները համաձայնել են Կոնգրեսին ցուցմունք տալ Էփշտեյնի գործով

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, համաձայնվել են ցուցմունք  տալ ԱՄՆ Կոնգրեսում ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի վերաբերյալ, հաղորդում են Reuters-ը և Associated Press-ը։ Քլինթոնները կներկայանան Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և կառավարության բարեփոխումների հանձնաժողովում։ Սա սոցիալական ցանցերում հաստատել է ԱՄՆ նախկին նախագահի օգնական Անխել Ուրենան, գրում է The Insider-ը։

Նախկինում հանձնաժողովը պահանջել էր, որ Քլինթոնները պատասխանատվության ենթարկվեն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ Էփշտեյնի հետ իրենց հարաբերությունների մասին ցուցմունք տալուց հրաժարվելու համար: Ըստ The Washington Post-ի՝ այս հարցի վերաբերյալ քվեարկությունը սպասվում էր առաջիկա օրերին: Քննարկումը հետաձգվել է այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ, հանրապետական ​​Ջեյմս Քոմերը հայտարարել է, որ Քլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ:

Քլինթոնները նախկինում հրաժարվել էին կատարել հանձնաժողովի կողմից Էփշտեյնի հետ նրանց հարաբերությունների վերաբերյալ հետաքննության շրջանակում ուղարկված դատական ​​ծանուցումները։ Մասնավորապես, նրանք այդ ​​ծանուցումները որակել էին իրավաբանորեն անվավեր և հանձնաժողովին մեղադրել «հազվադեպ օգտագործվող ընթացակարգ սկսելու մտադրության մեջ, որը բառացիորեն նախատեսված է բանտարկության համար»։

Հանձնաժողովը նաև սոցիալական ցանցերում հրապարակել էր նախկին նախագահի և պետքարտուղարի փաստաբաններին ուղղված պատասխանը։ Այնտեղ նշվում էր, որ Քլինթոնները խնդրել են հարցազրույց՝ ցուցմունքի փոխարեն, և չորսժամյա սահմանափակում այս հարցաքննության համար։ Քոմերը մերժել է այս խնդրանքը՝ գրելով, որ «Քլինթոններն իրավունք չունեն թելադրելու օրինական դատական ​​ծանուցումների պայմանները»։

Քլինթոնները նշել էին, որ մեկ տարվա աշխատանքի ընթացքում հանձնաժողովը հարցաքննել է մեծ թվով այլ վկաներից միայն երկուսին և ոչ մի փորձ չի արել՝ ստիպելու Արդարադատության նախարարությանը հրապարակել Էփշտեյնի գործի վերաբերյալ նյութերի ամբողջական արխիվը։ Ամուսինները նաև պնդում էին, որ իրենք արդեն հանձնաժողովին տրամադրել են գրավոր տեղեկատվություն։ Նրանք նշել էին, որ պատրաստ են հրապարակայնորեն պաշտպանել իրենց դիրքորոշումը, բայց Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքները համարում են քաղաքական ճնշման ձև։

Բիլ և Հիլարի Քլինթոնների ցուցմունքների համար դեռևս ժամկետ չի նշանակվել։

ԱՄՆ նախկին նախագահին Էփշտեյնի գործի հետ կապված որևէ հանցանքի մեջ մեղադրանք չի առաջադրվել, սակայն նրա շփումները ֆինանսիստի հետ, որը մեղադրվում էր անչափահասների սեռական շահագործման և մարդկանց առևտրի մեջ, բազմիցս հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։ Էփշտեյնի՝ դեկտեմբերին հրապարակված ֆայլերում հայտնաբերվել են Քլինթոնի մի քանի լուսանկարներ. դրանցից մեկում նա լողում է լողավազանում երկու կանանց հետ, մյուսում պառկած է ջակուզիում՝ կնոջ կողքին, որի դեմքը թաքցված է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի