Ուֆայում աշակերտը կրակ է բացել դպրոցներից մեկում

Լուրեր

16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
Բոլորը

Ուֆայում տրավմատիկ ատրճանակով զինված դեռահասը կրակ է բացել դպրոցում, հաղորդում են տեղական Ufa1.ru կայքը, ինչպես նաև Mash և Baza տելեգրամ ալիքները, որոնք կապված են ուժերնների հետ, գրում է Meduza-ն։

Baza-ի տեղեկություններով՝ հարձակվողն 9-րդ դասարանի աշակերտ է։ Հարձակումը տեղի է ունեցել թիվ 16 գիմնազիայում։ Ufa1.ru-ն հաղորդում է, որ աշակերտը դպրոց է մտել տրավմատիկ ատրճանակով և կրակ բացել ներսում գտնվողների վրա։ Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչ այդ պայթյուն է լսվել։

Ըստ Mash-ի տեղեկությունների՝ հարձակվողն օգտագործել է հրդեհային ազդանշանը՝ ուշադրությունը շեղելու համար, ապա կրակել ուսուցչի վրա: Բաշկորտոստանի առաջին փոխվարչապետ Ուրալ Կիլսենբաևը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով զոհեր չկան:

Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը հայտնել է, որ վիրավորներ չկան, մինչդեռ Ufa1.ru-ի աղբյուրը հայտնել է երեք վիրավորի մասին:

Բաշկորտոստանի ՆԳՆ-ն հաստատել է հարձակման մասին տեղեկությունը։ Նշվում է, որ 9-րդ դասարանի աշակերտը դպրոց է մտել օդամղիչ զենքով, կրակել ուսուցչի և երեք դասընկերների վրա, ապա հրավառության նյութ պայթեցրել։ Հարձակվողը ձերբակալվել է։

«Осторожно, новости»-ն հաղորդում է, որ դեռահասը հարձակման մասին հայտարարել է իր տելեգրամ ալիքում, որտեղ հրապարակել է իր լուսանկարները՝ զենքով, և գրել բանտ գնալու պատրաստակամության մասին: «112»-ի տվյալներով՝ տուժողը պատմության ուսուցիչն է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի