ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. Կիևում և Սումիում բազմահարկ շենքեր են վնասվել

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ռուսական զորքերը փետրվարի լույս 3-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային, գրում է Current time-ը։ Կիևում երկու մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունն ավելի ուշ հայտնել է երեք վիրավորի մասին։

Ըստ Կլիչկոյի՝ Դարնիցկիի շրջանում անօդաչուն հարվածել է ոչ բնակելի շենքի։ Մեկ այլ հասցեում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել 26 հարկանի բնակելի շենքի տանիքում։ Այրվել են նաև պահեստային տարածքներ։

Դնեպրովսկի շրջանում անօդաչուի բեկորներն ընկել են մի քանի բնակելի շենքերի վրա: Հինգհարկանի շենքի արտաքին պատի մի հատվածը քանդվել է: Մեկ այլ հասցեում վնասվել են շենքի ճակատային մասը և պատուհանները: ԱԹՍ-ի բեկորներն ընկել են նաև մանկապարտեզի և բաց տարածքի վրա։ Շևչենկովսկի շրջանում անօդաչուն հարվածել է 22 հարկանի բնակելի շենքի 16-րդ և 17-րդ հարկերին:

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը, իր հերթին, հայտնել է, որ քաղաքը մի քանի ժամ շարունակ հարվածների է ենթարկվել, որոնք ուղղված են եղել էներգետիկ ենթակառուցվածքներին։

«Նպատակը հստակ է՝ առավելագույն վնաս հասցնել և քաղաքը թողնել առանց ջեռուցման սաստիկ ցրտի պայմաններում։ Մենք արդեն հասկանում ենք, որ պետք է կայացվեն դժվար որոշումներ։ Ցանցի սառեցումը կանխելու համար մենք պետք է ջերմափոխանակիչ հեղուկը դուրս մղենք 820 տների ջեռուցման համակարգից, որոնք սնվում են ամենամեծ համակցված ջերմաէլեկտրակայաններից մեկից»,- գրել է նա։

Քաղաքում կարող են լինել էլեկտրական տրանսպորտի խափանումներ: Իշխանությունները կգործարկեն լրացուցիչ ավտոբուսային երթուղիներ, հավելել է քաղաքապետը։

«Սա դժվար գիշեր և դժվար առավոտ է Խարկովի համար: Բայց քաղաքն աշխատում է, բոլոր ծառայությունները տեղում են, որոշումները կայացվում են արագ և պատասխանատու կերպով: Մենք իրավիճակը վերահսկողության տակ ենք պահում և կանենք հնարավոր ամեն ինչ»,- նշել է Տերեխովը։

Ռուսական կողմը հարվածներ է հասցրել նաև Սումիի մարզին: Ուկրաինայի Ազգային ոստիկանության տվյալներով՝ հարձակումների հետևանքով վիրավորվել է չորս մարդ:

Կոնոտոպի քաղաքապետ Արտյոմ Սեմենիխինը հայտնել է, որ վնասվել են քաղաքի թաղամասերից մեկի դպրոցի շենքը, մասնավոր տները և ենթակառուցվածքները: Նա չի նշել ենթակառուցվածքների մասին, բայց իր տելեգրամ ալիքում գրել է. «Հիմա էլեկտրաէներգիա ավելի քիչ կլինի»:

Սումիում, ըստ քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարի, վնասվել են Զարեչնի շրջանի բազմաբնակարան շենքերը: Դրանցից մեկում «վնասվել է շենքի ջեռուցման մատակարարումը», շուրջ 10 պատուհան է պայթել: Մեկ այլ շենքի չորրորդ հարկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վնասվել են պատշգամբը և պատուհանները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի