ԱՄՆ-ում Բրիտանիայի նախկին դեսպանը լքել է Լեյբորիստական կուսակցությունը՝ Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով

Լուրեր

28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Բոլորը

Առևտրի հարցերով նախկին եվրահանձնակատար (2004 թվականի նոյեմբերից մինչև 2008 թվականի հոկտեմբերը), ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան (2025 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր) Փիթեր Մանդելսոնը հայտարարել է, որ հեռանում է Լեյբորիստական ​​կուսակցությունից՝ Էփշտեյնի նոր փաստաթղթերի հրապարակումից հետո, գրում է The Insider-ը։

Նա իր հեռանալը բացատրել է ֆինանսիստի հետ իր կապերի միջոցով «կուսակցության հեղինակությանը հետագա վնաս հասցնելուց» խուսափելու ցանկությամբ, հաղորդում է BBC-ն։ Սեպտեմբերին Մանդելսոնն ազատվել էր Վաշինգտոնում դեսպանի պաշտոնից՝ Ջեֆրի Էփշտեյնի գործին վերաբերող փաստաթղթերի պատճառով։

Կուսակցության գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակում Մանդելսոնն ափսոսանք է հայտնել ֆինանսիստի հետ իր կապի համար. «Ես չեմ ցանկանում Լեյբորիստական ​​կուսակցությանը լրացուցիչ անհարմարություններ պատճառել, հետևաբար, լքում եմ դրա շարքերը: Ես իմ կյանքը նվիրել եմ կուսակցության արժեքներին և հաջողությանը, և այս որոշումը կայացնելով՝ կարծում եմ, որ գործում եմ նրա շահերից ելնելով»:

ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից անցյալ շաբաթ հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2000-ականների սկզբին Մանդելսոնն Էփշտեյնից ստացել է մի քանի փոխանցումներ, ընդհանուր առմամբ, 75,000 դոլարի չափով: BBC-ն նշում է, որ փոխանցումներում Փիթեր Մանդելսոնի անունը ստորագրվել է որպես «BEN»՝ հապավումով, որը սովորաբար օգտագործվում է շահառուներին նշանակելու համար։

Մանդելսոնն ինքը հայտարարել է, որ չի հիշում այդ փոխանցումների մասին, դրանց մասին տեղեկատվությունը համարում է կեղծ և պահանջում է լրացուցիչ ստուգում։ Էփշտեյնի նոր ֆայլերը նաև բացահայտում են Մանդելսոնի լուսանկարը, որտեղ նա կանգնած է ներքնազգեստով և մարզաշապիկով անհայտ կնոջ կողքին (նրա դեմքը տեսանելի չէ): Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը հայտարարել է, որ «չի կարող նույնականացնել կնոջը կամ պատկերացնել միջադեպի հանգամանքները»:

2025 թվականի սեպտեմբերին Մանդելսոնը կորցրել է Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի գործի վերաբերյալ հազարավոր այլ փաստաթղթեր։ Այս աշնանը հրապարակված փաստաթղթերի մեջ էր Մանդելսոնի էլեկտրոնային նամակը, որում նա ափսոսանք էր հայտնում Էփշտեյնին անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար դատապարտվելու կապակցությամբ։

Անցյալ շաբաթ հրապարակված Էփշտեյնի նոր փաստաթղթերում կար նաև Սլովակիայի նախկին արտգործնախարար Միրոսլավ Լայչակի անունը, որը մինչև վերջերս զբաղեցնում էր վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Շաբաթ՝ փաստաթղթերի հրապարակումից մեկ օր անց, նա նույնպես հայտարարել է հրաժարականի մասին։

Լայչակից և Մանդելսոնից բացի՝ փաստաթղթերում հիշատակումներ կան նաև Բիլ Գեյթսի, Իլոն Մասկի և Դոնալդ Թրամփի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի