Իրանում ԵՄ դեսպանները երկրի ԱԳՆ են կանչվել՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական ճանաչելու կապակցությամբ
Քաղաքականություն
02.02.2026 | 16:51
Իրանը երկրում հավատագրված Եվրամիության բոլոր երկրների դեսպաններին ԱԳ նախարարություն է կանչել՝ բողոքելու ԵՄ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու դեմ, գրում է Al Arabiya-ն։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ դեսպանները կանչվել են կիրակի։
ԵՄ-ն անցյալ շաբաթ ԻՀՊԿ-ն ճանաչել էր ահաբեկչական կազմակերպություն՝ հունվարին համազգային բողոքի ցույցերի արյունալի ճնշման գործում ունեցած դերի համար։ Երեկ իրանցի օրենսդիրները հայելային են արձագանքել՝ նույն որակումը տալով եվրոպական բանակներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի