Կրեմլը հաստատել է՝ Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը երկրորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա

Լուրեր

28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ փետրվարի 1-2-ը նախատեսված Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը խաղաղության գործընթացի շուրջ տեղի կունենա փետրվարի 4-5-ին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր հայտարարել այս ժամկետների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պեսկովն ասել է, որ ամսաթիվը հետաձգվել է՝ «երեք կողմերի ժամանակացույցերի լրացուցիչ համակարգման» անհրաժեշտության պատճառով։

Հանդիպումը հետաձգվել է, ենթադրաբար, Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։ Երկրորդ փուլից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մինչև փետրվարի 1-ը ձեռնպահ մնալ Կիևի և շրջակա տարածաշրջանի էներգետիկ օբյեկտների վրա հետագա հարվածներից՝ ուժեղ ցրտերի և նախորդ ռուսական զանգվածային հարձակումների հետևանքների ֆոնին։

Կրեմլի խոսնակը չի մանրամասնել՝ արդյո՞ք էներգետիկ օբյեկտների վրա հարվածների մորատորիումը կերկարաձգվի մինչև բանակցությունների նոր փուլի մեկնարկը։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարի, նախագահի հատուկ դեսպան Կիրիլ Դմիտրիևի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև անցյալ շաբաթավերջին Մայամիում կայացած բանակցությունները կառուցողական և դրական էին։

«Այստեղ մանրամասներ չեն լինի։ Գնահատականները, ընդհանուր առմամբ, հայեցակարգային են երկու կողմերից՝ Դմիտրիևից և (ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան) Ուիթկոֆից։ Սրանք, ընդհանուր առմամբ, բավականին դրական և կառուցողական զրույցներ էին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Դմիտրիևի՝ շաբաթավերջին Մայամիում կայացած բանակցությունների մանրամասների և գնահատականի վերաբերյալ հարցին։

Նա հիշեցրել է, որ Դմիտրիևը ղեկավարում է ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության աշխատանքային խումբը։

«Իրականում, այս հարցերը հիմնականում գտնվում են իմ գործընկեր Դմիտրիևի իրավասության ներքո»,- ասել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի