Իրանին հարվածելու որոշում կա․ Թրամփի խոսքը վկայում է այդ մասին․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստեղծված լարվածության հիմքում Իրանի ներքաղաքական ճգնաժամն է և իշխանափոխության հստակ սցենարի առկայությունը։ Factor TV-ին տված հարցազրույցում նա վերլուծել է ստեղծված իրավիճակը՝ այն դիտարկելով գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում։

Ղուկասյանի համոզմամբ՝ նախորդ ռազմական գործողություններն իրենց նպատակին ամբողջությամբ չեն հասել, ինչի հետևանքով ինչպես Իսրայելի, այնպես էլ ԱՄՆ-ի համար խնդիրը մնացել է չլուծված։ 

«Կա որոշում հարվածել, հարված հասցնել Իրանին։ Հավանաբար, թիրախավորված են Իրանի միջուկային բազաները, և հավանաբար թիրախավորված է նաև վերնախավը՝ Իրանում գործող ռեժիմի։ Այստեղ հիմա խնդիրը կայանում է նրանում՝ կընդունի՞ վերջնագիրը Իրանի իշխանությունը, թե՞ չի ընդունի»։

Ըստ քաղաքագետի՝ Թրամփի հիշատակած «գործարքը» վերաբերում է ոչ միայն միջուկային ծրագրին, այլև իշխանության փոխանցման հստակ պահանջին։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանության առջև դրված է կոնկրետ վերջնագիր.

«Դրված է հարց, որ Այաթոլլան և իր վերնախավը պետք է հանձնեն իշխանությունը անցումային կառավարությանը։ Եվ իրենք դա կա՛մ կանեն, կա՛մ եթե չեն անում, կստանան հարված։ Թրամփի ասած գործարքը դրա մասին է, ոչ միայն միջուկային գործարքի»։

Այս գործընթացների հիմքում, ըստ Ղուկասյանի, Իրանի ներսում տեղի ունեցած դաժան իրադարձություններն են, որոնք խարխլել են ռեժիմի հիմքերը։

«Մենք այս վերջերս այսպես դաժան տեղեկությունների, չէ՞, ականատես եղանք Իրանում բողոքի ցույցերը ցրելու ժամանակ հազարավոր զոհերի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մի քաղաքական ռեժիմ, որ իր սեփական ժողովրդի հետ մտնում է այսպիսի առճակատման մեջ»։

Նա նշում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ցրելով ցույցերը, փաստացի, հակադրվել է սեփական ժողովրդին։ Միևնույն ժամանակ, նրա պնդմամբ, արդեն ձևավորվել է քաղաքական այլընտրանք.

«Այդ խնդիրը քաղաքական առումով լուծված է։ Առաջադրված է թեկնածու, ով կարող է անցումային շրջանը ղեկավարել։ Դա նախկին շահի որդին է, որի կոչով հունվարի 12-ին միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոց»։

Ղուկասյանը Իրանի շուրջ զարգացումները կապում է ԱՄՆ-ի ավելի լայն ռազմավարության հետ, որի առանցքում ՆԱՏՕ-ի դերի վերանայումն ու Չինաստանին զսպելն է։

«Ինչի՞ն է պետք ԱՄՆ-ի զորքերի ներկայությունը Եվրոպայում, ինչի՞ն է պետք ՆԱՏՕ-ն առհասարակ։ Երբ որ ԱՄՆ-ն խոսում է, որ ինքը պիտի ինքնիշխանություն ունենա Գրենլանդիայի նկատմամբ, դա նշանակում է, որ ինքը ուզում է ՆԱՏՕ-ից դուրս գալ։ Եթե ԱՄՆ-ն ունի ինքնիշխանություն Գրենլանդիայի նկատմամբ, ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ին արդեն հարկավոր չէ։ Եվ այդ դեպքում ԱՄՆ-ն կարող է իր բոլոր ռեսուրսները կուտակել Չինաստանին հակադարձելու համար»։

Ըստ նրա՝ այս տրամաբանության մեջ հանրապետականների քաղաքականությունը ոչ թե խաղաղություն հաստատելն է, այլ ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի համար մեծ պատվերներ ստեղծելը։ Նա եզրափակում է, որ աշխարհակարգի փոփոխության համար առանցքային են երեք գործընթացներ՝ Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռեժիմների փոփոխությունները, որոնք ճանապարհ կբացեն միջուկային զենքի կրճատման և կոլեկտիվ անվտանգության նոր համակարգերի ձևավորման համար։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան