ԱՄՆ սպառնալիքների ֆոնին՝ Հնդկաստանի բյուջեում գումար չի հատկացվել Իրանի «Չաբահար» նավահանգստի նախագծի համար

Լուրեր

28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հնդկաստանի կառավարությունը որևէ միջոց չի հատկացրել Իրանի «Չաբահար» նավահանգստի համար՝ Իսլամական Հանրապետության հետ կապված ԱՄՆ սպառնալիքների ֆոնին։ Hindustan Times-ը գրում է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ազդում են Հնդկաստանի «Չաբահար» նախագծի վրա՝ չնայած դրա համար տրված ժամանակավոր արտոնությանը մինչև 2026 թվականի ապրիլը։

Այս պահին Հնդկաստանը պաշտոնապես չի դուրս եկել «Չաբահար» նախագծից, սակայն ֆինանսավորման դադարեցումը տեղի է ունեցել նաև ԱՄՆ-ի խստացված պատժամիջոցների և Հնդկաստանի նկատմամբ կիրառվող մեծ մաքսատուրքերի ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի նկատմամբ սահմանված 50% մաքսատուրքերի կեսն արդեն իսկ նախատեսված է Ռուսաստանի հետ նավթի առևտրի համար՝ Ուկրաինայի պատերազմի ֆոնին։ ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ Հնդկաստանը կրճատի նաև Իրանի հետ առևտուրը։

PTI-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանը քննարկում է նախագծի հետ կապված տարբերակներ, այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը սպառնացել է Թեհրանի հետ գործարքներ կնքող երկրների համար 25% լրացուցիչ մաքսատուրք սահմանել։

Հաղորդվում էր, որ Հնդկաստանն ամբողջությամբ դուրս է եկել նախագծից և իր 120 միլիոն դոլար ամբողջական գումարը փոխանցել է իրանական կողմին, իսկ վերջին մասնաբաժինը նախատեսված է 2025 թվականի օգոստոսին։ Հնդկաստանը չի հաստատել դա և, ըստ որոշ տեղեկությունների, նախագիծը կառավարում է տեղի իրանցի աշխատակիցների միջոցով՝ ԱՄՆ կանոնների խախտումից խուսափելու համար, հաղորդում է Reuters-ը։

Նավահանգստի շահագործման 2024 թվականի 10-ամյա պայմանագիրը Հնդկաստանի համար ռազմավարական, թեև սահմանափակ ներդրում է։

Չաբահարի Շահիդ Բեհեշթի տերմինալի վերաբերյալ Հնդկաստանի և Իրանի միջև երկարաժամկետ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 13-ին: Այս պայմանագիրը, որը Թեհրանում ստորագրվել է India Ports Global Limited (IPGL) և Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպության (PMO) կողմից, փոխարինել է նախկինում կնքված, կարճաժամկետ համաձայնագրերով։

Իրավիճակը բարդացել է, քանի որ ԱՄՆ-ն սեպտեմբերին Իրանի նկատմամբ կիրառեց ծանր տնտեսական պատժամիջոցներ, չնայած Հնդկաստանին շնորհել է վեցամսյա ազատում, որը լրանում է ապրիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի