Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոփոխվում է, Սահմանադրությունից հանվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները։ Սա արտացոլված է Ադրբեջանի Հանրապետության «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում, որը ներկայացվել է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախիջևանի գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնք ներկայում գործում են։ Առաջարկվող նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։

Նախիջևանի ներկայիս Սահմանադրությունը հիմնված է 1991 թվականի օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության վերականգնման մասին» հռչակագրում, 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտում և 1995 թվականի նոյեմբերի 12-ին համաժողովրդական քվեարկությամբ՝ հանրաքվեով ընդունված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունում ամրագրված սկզբունքների վրա։

Բացի այդ, սահմանադրական օրենքի նախագիծը նախատեսում է Նախիջևանի Սահմանադրությանն ավելացնել երկու նոր հոդված (հոդված 3-1 և հոդված 28-1), մեկ հոդվածի (հոդված 5) բացառում, ինչպես նաև մի շարք հոդվածներում և նախաբանում փոփոխություններ կատարել։Նախագծի համաձայն, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է համարող դրույթը, ինչպես նշված է Ադրբեջանի  Սահմանադրության 134-րդ հոդվածի երրորդ մասում, նույնպես կարտացոլվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանում։

Առաջարկվող 3-1 հոդվածի համաձայն՝ «Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցչությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում» վերնագրով, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչությունը գործադիր մարմին է, որը կատարում է Ադրբեջանի նախագահի կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում սահմանված պարտականությունները։ Այս մարմինը գլխավորում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, որին նշանակում և ազատում է Ադրբեջանի նախագահը և անմիջականորեն հաշվետու է Հանրապետության նախագահին։

Նախագծում առաջարկվող մեկ այլ փոփոխություն է 28-1 հոդվածը՝ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի լուծարումը» անվամբ։ Այս հոդվածը նախատեսում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի լուծարում Ադրբեջանի նախագահի կողմից՝ 31 պատգամավորների խնդրանքով կամ այն ​​դեպքում, երբ Գերագույն Մեջլիսը չի կարողանում կատարել իր պարտականությունները՝ այնպիսի պատճառներով, որոնք չեն կարող վերացվել և նշված են Սահմանադրության համապատասխան հոդվածներում։

Հաղորդվում է, որ քննարկումներից հետո սահմանադրական օրենքի նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել երկրորդ ընթերցմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի