Թուրքիան, Եգիպտոսն ու Կատարը ձգտում են Անկարայում Սթիվ Ուիթկոֆի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպել

Լուրեր

02.02.2026 | 23:29
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում
02.02.2026 | 23:15
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
02.02.2026 | 22:59
Թուրքիան, Եգիպտոսն ու Կատարը ձգտում են Անկարայում Սթիվ Ուիթկոֆի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպել
02.02.2026 | 22:42
Ստյոպա Մկրտչյանը` «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ
02.02.2026 | 22:30
«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 22:16
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.02.2026 | 21:27
WTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
02.02.2026 | 21:15
Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
Բոլորը

Թուրքիան, Եգիպտոսը և Կատարն աշխատում են այս շաբաթվա վերջում Անկարայում Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, քանի որ Թրամփի վարչակազմը բաց է բանակցությունների համար՝ միաժամանակ զգալի ռազմական միջոցներ տեղակայելով Պարսից ծոցում։ Turkiye today-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են տարածաշրջանային աղբյուրները։

Գազայում վերջերս կնքված հրադադարի միջնորդությամբ հանդես եկած երեք երկրները ներկայում համակարգում են ջանքերը՝ Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումը Թուրքիայի մայրաքաղաքում կազմակերպելու համար, հայտնել են երկու տարածաշրջանային աղբյուրներ։ ԱՄՆ-ից երկրորդ պաշտոնյան հաստատել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթ։

«Գործերն առաջ են շարժվում։ Մենք անում ենք մեր հնարավորությունների սահմաններում լավագույնը»,- ասել է միջնորդ երկրներից մեկի ներկայացուցիչը։

Դիվանագիտական ​​​​ջանքերին զուգահեռ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է մեծածավալ ռազմական ուժեր կուտակել Պարսից ծոցի տարածաշրջանում, ինչը սրել է մտահոգություններն այն մասին՝ արդյո՞ք երկխոսությունը կարող է կանխել ԱՄՆ-ի հարվածը Իրանին և ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը: Սպիտակ տան պաշտոնյաները նշում են, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ռազմական գործողությունների վերաբերյալ և բաց է մնում դիվանագիտական ​​​​լուծման համար:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թրամփի վարչակազմը մի քանի ալիքներով հայտնել է իր պատրաստակամությունը հանդիպելու և համաձայնության գալու հարցում։ ԱՄՆ պաշտոնյաներն ընդգծել են, որ բանակցությունների վերաբերյալ Թրամփի վերջին մեկնաբանություններն անկեղծ են, չնայած անորոշություն է մնում այն ​​հարցում՝ արդյո՞ք Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կլիազորի դիվանագետներին հասնել Վաշինգտոնի համար ընդունելի պայմանների։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան զուգահեռ բանակցություններ են վարում երկու կողմերի հետ՝ համակարգելով իրենց միջնորդական ջանքերը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կիրակի CNN-ին ասել է, որ «բարեկամական երկրները» փորձում են վստահություն կառուցել երկու երկրների միջև՝ այդ ջանքերը որակելով «արդյունավետ»։

Տարածաշրջանային առաջնորդներն անմիջականորեն շփվում են Թեհրանի հետ

Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին շաբաթ այցելել է Թեհրան՝ հանդիպելով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և Խամենեիի մտերիմ վստահելի անձ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպումից հետո Լարիջանին X-ում գրել է, որ «բանակցությունների շրջանակի ձևավորումն առաջընթաց է գրանցում»:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ կոչ անելով նրան համաձայնվել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ հանդիպմանը: Մեկ օր առաջ էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հյուրընկալել էր Իրանի արտաքին գործերի նախարարին՝ Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավոր վայրն ու օրակարգը քննարկելու համար։

Շաբաթ երեկոյան Թրամփը լրագրողներին ասել է, որ հույս ունի՝ Իրանը կբանակցի ընդունելի համաձայնագրի շուրջ:

«Նրանք կարող են բանակցել բավարար համաձայնագրի շուրջ՝ առանց միջուկային զենքի և այլն: Նրանք պետք է դա անեն: Ես չգիտեմ՝ արդյո՞ք նրանք կանեն դա: Բայց նրանք խոսում են մեզ հետ: Լուրջ խոսում են մեզ հետ»,- ասել է նա:

Կիրակի Թեհրանում ունեցած ելույթում Խամենեին կոշտ դիրքորոշում է հայտնել՝ պնդելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է «կուլ տալ» Իրանը և զավթել նրա նավթը, գազը և հանքանյութերը: Իրանի հոգևոր առաջնորդը նաև զգուշացրել է՝ եթե ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսի, «այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ»: Նա չի հիշատակել բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի