ՌԴ դրոնների կողմից Starlink-ի կիրառման կանխումը «արդյունքներ է տվել»․ Մասկ

Լուրեր

20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատ-ցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
Բոլորը

SpaceX ընկերության կողմից ձեռնարկված քայլերը՝ Ռուսաստանի կողմից Starlink արբանյակային ինտերնետ համակարգի օգտագործումը խոչընդոտելու ուղղությամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) կառավարելու համար, տվել են իրենց արդյունքները։ Այդ մասին վկայում են կիրակի՝ փետրվարի 1-ին, X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունները՝ X-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկի գրառումն ու Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի պատասխանը նույն հարթակում։

«Թվում է՝ մեր ձեռնարկած քայլերը՝ Starlink-ի չարտոնված օգտագործումը Ռուսաստանի կողմից կանխելու համար, իրենց պտուղներն են տվել։ Տեղեկացրեք մեզ, եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել»,-գրել է Մասկը՝ ի պատասխան Ֆեդորովի երեք օր առաջ հրապարակած գրառումների, որտեղ նկարագրվում էր խնդիրը։

«Առաջին քայլերն արդեն բերում են իրական արդյունքներ։ Մենք սերտորեն համագործակցում ենք ձեր թիմի հետ՝ հաջորդ կարևոր քայլերի շուրջ։ Շնորհակալություն մեզ աջակցելու համար։ Դուք ազատության իրական պաշտպան եք և ուկրաինացի ժողովրդի հավատարիմ բարեկամ»,-պատասխանել է Ֆեդորովը Մասկի գրառմանը։ Սակայն ոչ Ֆեդորովը, ոչ էլ Մասկը չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ արդյունքների է հաջողվել հասնել։

Ինչպես ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը, գրանցվել են «հարյուրավոր» դեպքեր, երբ ռուսական դրոնները, համալրված լինելով Starlink մոդուլներով, իրականացրել են հարձակումներ։ Նա նաև ենթադրել է, որ հունվարի 27-ին Starlink-ով կառավարվող Shahed դրոնները հարձակվել են Խարկովի մարզում գտնվող ուղևորատար գնացքի վրա, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ։

Հունվարի 29-ին պաշտպանության նախարարության ղեկավարը հայտնել է, որ գերատեսչության ներկայացուցիչները SpaceX ընկերությանը տեղեկացրել են Ուկրաինայի քաղաքների և օբյեկտների վրա հարձակումների ժամանակ ռուսական բանակի կողմից Starlink-ի կիրառման փաստերի մասին և «առաջարկել են խնդրի լուծման կոնկրետ եղանակներ»։ Ֆեդորովի խոսքով՝ ամերիկյան ընկերությունն անմիջապես սկսել է աշխատել լուծման վրա։ Նա շնորհակալություն է հայտնել Մասկի «արագ արձագանքի և խնդրի լուծման ուղղությամբ անհապաղ աշխատանքի մեկնարկի» համար։