Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները Աբու Դաբիում հետաձգվել են

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի վերաբերյալ հերթական բանակցային փուլը տեղափոխվել է փետրվարի 4 և 5-ը և կանցկացվի Աբու Դաբիում, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ հանդիպումները պետք է կայանային կիրակի՝ փետրվարի 1-ին, սակայն ամսաթվերը փոխվել են։ «Հաստատվել են հաջորդ եռակողմ հանդիպումների օրերը՝ փետրվարի 4 և 5-ը Աբու Դաբիում»,-գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։

«Ուկրաինան պատրաստ է բովանդակալից քննարկման», -հավելել է նա։ Զելենսկին հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքը «կմոտեցնի պատերազմի իրական և արժանապատիվ ավարտին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները Աբու Դաբիում առաջին անգամ անցկացրել են ուղիղ բանակցություններ՝ ԱՄՆ-ի առաջարկած՝ ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի շուրջ։ Այդ ժամանակ կողմերը պայմանավորվել էին շարունակել քննարկումները կիրակի օրը, սակայն Զելենսկին դեռ հինգշաբթի օրը չէր բացառել, որ հանդիպման ժամն ու վայրը կարող են փոխվել։

Բանակցային շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ կողմերը արդեն համաձայնեցրել են մի քանի կետ, սակայն չեն կարողացել համաձայնության գալ հիմնական հարցի շուրջ։ Ռուսաստանը պահանջում է ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնբասից, իսկ Կիևը մերժում է այդ պահանջը։

Դոնբասը Ուկրաինայի մաս է կազմում, սակայն մասամբ գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։