Ովքե՞ր են ուզում պատգամավոր դառնալ. ռեյտինգային թեկնածուների անունները՝ 13 ընտրատարածքներից

Լուրեր

19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները փաստաթղթերը  ԿԸՀ ներկայացնելու համար ունեն 5 օր ժամանակ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 14-ը՝  մինչեւ ժամը 18։00-ն է:

Այս ընթացքում կուսակցությունների նախընտրական գրասենյակներում եւ կենտրոնական մարմիններում ակտիվ քննարկումներ են իրականացվում, թե ովքեր են լինելու համամասնական եւ տարածքային ցուցակների թեկնածուները:

Ստորեւ ներկայացնում ենք այն թեկնածուներին, որոնք այս կամ այն ընտրատարածքում առաջադրվելու են որպես ռեյտինգային թեկնածուներ՝ այս պահի տվյալներով:

Թիվ 1 ընտրատարածք. Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ՔՊԿ-ից  կառաջադրվի Հովիկ Աղազարյանը: ԲՀԿ-ից այս տարածքում առաջադրվելու է Գեւորգ Պետրոսյանը:

 

 Թիվ 2 ընտրատարածք. Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում ՔՊ-ից առաջադրվելու են ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը:

 

ԲՀԿ-ից առաջադրվելու է Ծառուկյան խմբակցության պատգմավոր Տիգրան Ուրիխանյանը,  խոսվում է նաեւ Վահան Կարապետյանի թեկնածության մասին: Սակայն նրա եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են:

ՀՀԿ-ից այս ընտրատարածքում կառաջադրվեն նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

 

Թիվ 3 ընտրատարածք. Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններում ՔՊ-ի թեկնածուներն են՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

 

ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի թեկնածուներն առայժմ հայտնի չեն:

Թիվ 4 ընտրատարածք. Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններում ՔՊ-ից առաջադրվելու են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

ՀՀԿ-ն եթե մասնակցի, ապա այս տարածքում կառաջադրվի պատգմավոր Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ-ն ցանկանում է նաեւ ԱԺ փոխանախագահ Արփինե Հովհաննիսյանին առաջադրել, բայց նա կտրականապես դեմ է:

Ռեյտինգայինով առաջադրվելու համար փորձում են համոզել նաեւ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին:

ԲՀԿ-ից Կենտրոնում լինելու են Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը:

Թիվ 5 ընտրատարածք. Արարատի մարզում ՔՊ ռեյտինգային ցուցակը գլխավորելու է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

ԲՀԿ-ականների թեկնածուն այստեղ Արտակ Գեւորգյանն է:

Նա ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին է:

ՀՀԿ-ից առաջադրվելու է Մուրադ Մուրադյանը, խոսվում է նաեւ Ալիկ Սարգսյանի թեկնածության մասին:

Թիվ 6 ընտրատարածք. Արմավիրի մարզում ՔՊ-ի ցուցակում լինելու են մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Էջմիաջնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը:

Թիվ 7 ընտրատարածք. Արագածոտնի մարզում ՔՊ-ի ցուցակում լինելու է մարզպետ Դավիթ Գեւորգյանը: ՀՀԿ-ից առաջադրվելու է պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբայրը՝ Սարգիս Սահակյանը: Նա մեզ հետ  զրույցում նշեց, որ վերջնական որոշում չունի, իսկ եղբոր առաջադրվելու տարբերակը բացառեց:

Թիվ 8 ընտրատարածք. Գեղարքունիքի մարզում ՔՊ-ից կառաջադրվեն  մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետեր Նարեկ Գրիգորյանը եւ Արամ Թարվերդյանը, ինչպես նաեւ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանն ու Մայր Աթոռի աշխատակից Պապին Մուրադյանը:

 

ՀՀԿ-ի ցուցակում լինելու են նախկին մարզպետ Կարեն Բոթոյանը, Լոբի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Պետրոսյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակում այս ընտարածքում լինելու է Սեւանի նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանի հորեղբոր տղան՝ Ռոբերտ Մալխասյանը:

Թիվ 9 ընտրատարածք. Լոռու մարզից ՔՊ-ի ցուցակով առաջադրվում են՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, «Իմ Քայլը» դաշինքի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՔՊ-ի տարածքային ղեկավար, փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, վարչապետի օգնականներ Արեն Մկրտչյանն ու Արփի Դավոյանը:

ՀՀԿ-ից այստեղ  լինելու են Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը եւ քննարկվում է նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի տարբերակը:

ԲՀԿ-ն ներկայացնելու է պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

 

Թիվ 10 ընտրատարածք. Կոտայքի մարզում ՔՊ-ի ռեյտինգային թեկնածուներն են լինելու Սասուն Միքայելյանը եւ մարզպետ Ռոմանոս Պետրոսանը:

ԲՀԿ-ից լինելու են Ծառուկյանի փեսաները՝ Դավիթ Մանուկյանն ու նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը: ՀՀԿ-ի հետ կապված թեկնածուներ առայժմ չեն շրջանառվում:

Թիվ 11 ընտրատարածք. Շիրակի մարզում ՔՊ-ից ռեյտինգային ցուցակով առաջադրվելու են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

մարզպետի տեղակալներ Արա Մելիքջանյանը եւ Սոֆիա Հովսեփյանը: ՔՊ-ի ցուցակում լինելու են նաեւ մարզպետի օգնականներ Էմմա Պալյանը եւ Սերգեյ Տոնոյանը, խորհրդականներից՝ Նազելի Բաղդասարյանը եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը:

«Բարգավաճ  Հայաստան» կուսկացութունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու են պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը:

ՀՀԿ-ից այս պահի դրությամբ առաջադրվելու միակ ցանկություն հայտնողը մարզային կառույցի ղեկավար, սկանդալների կենտրոնում հայտնված Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն է:

ՀՅԴ-ից թիվ 11 ընտրատարածքում ցանկանում է առաջադրվել  պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը:

Թիվ 12 ընտրատարածքում՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ՔՊ-ից առաջադրվելու է Կապանի ընտրություններում պարտված, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ԲՀԿ-ից լինելու են Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը:

ՀՀԿ-ից հնարավոր է, որ այս տարածքում առաջադրվի Հերմինե Նաղդալյանը:

ՀՀԿ-ն աջակցության հույսեր ունի նախկին մարզպետ Վահե Հակոբյանից:

Թիվ 13 նտրատարածքում՝ Տավուշի մարզում, ՔՊ-ն ներկայացնելու է Վահե Ղալումյանը եւ նրա ազգուտակը, որոնք համայնքապատկան կառույցներում պաշտոններ ունեն:

ՀՀԿ-ից էլ լինելու է Գագիկ Մելիքյանը եւ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը:

 

Հայկ Վարդանյան