ԱԲ-հիմքով զանգերի կենտրոնի ներդրումը միտված է ծառայությունների 24/7 հասանելիության ապահովմանը՝ բացառելով չստուգված տեղեկատվության օգտագործումը․ ԲՏԱՆ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ԲՏԱ նախարարւթյունից հայտնում են, որ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է AI call centre-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծի ներդրման հեռանկարները։

«Հունվարի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը։

Քննարկման առանցքում եղել է ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի համատեղ նախաձեռնությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար արհեստական բանականության (ԱԲ) հիմքով աշխատող «Զանգերի և չաթ (chat) կենտրոնի համակարգի» նախագծման, մշակման և ներդրման գործընթացը։

Նախաձեռնության նպատակն է խթանել ՀՀ թվային վերափոխումը՝ ժամանակակից թվային լուծումների ներդրմամբ և լայն կիրառմամբ՝ բարձրացնելով պետական ծառայությունների հասանելիությունն ու որակը։

Իր խոսքում նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում արհեստական բանականության կիրառումը պետական ծառայությունների ավտոմատացման գործընթացում՝ տարբեր AI գործիքների ներգրավմամբ, հանրային կառավարման շրջանակում արհեստական բանականության գործիքակազմի ընդլայնմամբ և հատվածական լուծումներից համակարգային մոտեցումների անցմամբ։

Նախարար Հայրապետյանը կարևորել է արհեստական բանականության դերը տնտեսության թվայնացման գործընթացում՝ ընդգծելով, որ AI-ի վրա հիմնված call centre լուծումները կարող են էականորեն բարձրացնել ծառայությունների որակը, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը և ամրապնդել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը։

Հայրապետյանն առանձնակի շեշտադրել է պետություն–մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ միաժամանակ անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին ու խնդիրներին։ Նախարարը նշել է, որ հանրային ծառայություններում տեղական ինքնաշխատ համակարգերի ներդրման և կիրառման ընդլայնումը կնպաստի տեղական արտադրության, ինդուստրիայի և նորարարությունների զարգացմանը՝ ապահովելով կայուն տնտեսական աճ։

Հանդիպման շրջանակում քննարկվել են նախամրցութային շուկայի ուսումնասիրության մանրամասները՝ ԱԲ-հիմքով զանգերի և չաթերի կենտրոնի հնարավոր լուծումների, տեխնիկական մոտեցումների և շուկայի ընդհանուր կարողությունների գնահատման նպատակով։

Ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մասնագիտական առաջարկներն ու դիտարկումները՝ հնարավոր տեխնիկական լուծումների, նմանատիպ համակարգերի ներդրման փորձի, տեխնիկական իրագործելիության, հնարավոր ռիսկերի, սահմանափակումների և զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Նշված փուլում որևէ գնման ընթացակարգ մեկնարկած չէ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության կիրառման հեռանկարները զանգերի և հաճախորդների սպասարկման կենտրոններում, ոլորտի զարգացման ներկայիս միտումները, առկա մարտահրավերներն ու աճի հնարավորությունները Հայաստանում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել AI լուծումների ներդրմանը, տվյալների անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հարցերին:

Նախագիծը նախատեսում է միասնական հարթակի ստեղծում, որը կներառի հայերեն և անգլերեն լեզուներով չաթբոտ, ձայնային գործակալ, կենդանի օպերատորի կառավարման միջավայր և վարչական մոդուլ։ Համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների հարցումների ավտոմատացված, ճշգրիտ, վերահսկելի և միասնական պատասխանների տրամադրում՝ համապատասխանելով ՀՀ տվյալների պաշտպանության և կիբեռանվտանգության օրենսդրական պահանջներին։ ԱԲ-հիմքով զանգերի և չաթերի կենտրոնի ներդրումը միտված է քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացմանը, արձագանքման ժամանակի կրճատմանը, սպասարկող անձնակազմի ծանրաբեռնվածության նվազեցմանը և ծառայությունների շարունակական՝ 24/7 հասանելիության ապահովմանը՝ միաժամանակ բացառելով չստուգված տեղեկատվության օգտագործումը»,- ասված է հաղրդագրւթյունում։