Ստրասբուրգում մեկնարկել էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը․ ինչ պաշտոններ են ստանձնել ՀՀ պատվիրակության անդամները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.01.2026 | 14:08
Միհրան Հարությունյանն ու Շեյն Տորեսն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 13:49
Հրապարակվել է Էփշտեյնի գործով ավելի քան 3 մլն նոր փաստաթուղթ․ հիշատակվում են Իլոն Մասկը և Բիլ Գեյթսը
31.01.2026 | 13:33
Գենդերային հավասարության ապահովման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցերը ՄԻՊ-ի աշխատանքի կարևոր ուղղություններից են. Անահիտ Մանասյան
31.01.2026 | 13:20
Ավենտիս Ավենտիսյանը կարիերան կշարունակի Հունաստանում
31.01.2026 | 13:10
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
31.01.2026 | 12:52
Քոչարյանը սխալվում է․ գյուղմթերքը միայն ՌԴ չի արտահանվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 12:34
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.01.2026 | 12:22
Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 12:16
ԱԲ-հիմքով զանգերի կենտրոնի ներդրումը միտված է ծառայությունների 24/7 հասանելիության ապահովմանը՝ բացառելով չստուգված տեղեկատվության օգտագործումը․ ԲՏԱՆ
31.01.2026 | 11:55
Մահացել է «Տանը մենակ» ֆիլմում մոր դերակատար Քեթրին Օ’Հարան
31.01.2026 | 11:40
Ստրասբուրգում մեկնարկել էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը․ ինչ պաշտոններ են ստանձնել ՀՀ պատվիրակության անդամները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 11:19
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
31.01.2026 | 10:59
Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
31.01.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 31-ի դրությամբ
31.01.2026 | 10:05
Հրդեհ Վահագնի գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
Բոլորը

Հունվարի 26-ին Ստրասբուրգում մեկնարկել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։

Հունվարյան նստաշրջանում Հայաստանին անցած քվոտայով Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Տասնամյակների պատմություն ունեցող կառույցում տարին Հայաստանի համար հոբելյանական է․ այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի անդամակցության 25-ամյակը։

Այդ շրջանակում հատուկ հյուրի կարգավիճակում վեհաժողովականներին ելույթով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարը։ «Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի խորհուրդը նշանակալի դեր է խաղացել ժողովրդավարական արժեքների նկատմամբ հույս ներշնչելու գործում»,- շեշտել է Արարատ Միրզոյանը։

Եվրոպական այս բարձր ամբիոնից արտաքին գործերի նախարարը փոխանցել է մեր երկրի ձգտումներն ու փաստել, որ Հայաստանը կատարել է հստակ և գիտակցված ընտրություն՝ հօգուտ խաղաղության։

Եվրոպական քաղաքական հարթակում աշխարհում ընթացող գործընթացներն էին, օրակարգից անմասն չէին Հայաստանում ընթացող զարգացումները։ Այս համատեքստում ձմեռային նստաշրջանում ընդունվել է վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը վերտառությամբ բանաձև։ Փաստաթղթում ՀՀ-ին վերաբերող հատվածում կառույցը մտահոգություն է հայտնել եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ։

Ադրբեջանին վերաբերող հատվածում էլ, ի թիվս այլ ուղղությունների, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։

Խոսելով խաղաղության օրակարգից՝ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակումն, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ համագործակցությունն անկասկած կդառնան հաշտեցման գործընթացին ուղղված էական ներդրում։

Լիագումարում քննարկվել և քվեարկվել են մի շարք արդիական խնդիրներին առնչվող զեկույցներ։ Կառույցը 98 կողմ, 14 դեմ ձայներով ընդունել է նաև մեր երկիրը ներկայացնող պատգամավոր Սոնա Ղազարյանի զեկույցը՝ «Ժողովրդավարությունների ամրապնդումը երիտասարդների միջոցով․ մասնակցությունից մինչև համատեղ պատասխանատվություն»․ այս վերնագիրն է կրում փաստաթուղթը։

«Հեղինակման մեկնարկը տրվել է մի քանի տարի առաջ, երբ որ հանձնաժողովում քննարկման արդյունքում ծնվեց նման զեկույց ունենալու անհրաժեշտությունը, և ես հայտ ներկայացրեցի այն հեղինակելու։ Փարիզում մի քանի անգամ լսումներ եմ կազմակերպել եվրոպական ՀԿ-ների մասնակցությամբ և ԵԽ-ի կառույցների մասնակցությամբ, և քարտուղարության աջակցությամբ գրվել է այս զեկույցը, որի թիրախն էր երիտասարդների ակտիվ քաղաքական մասնակցության խթանը։ Այսինքն՝ երիտասարդներին ոչ թե ներգրավել արդեն իսկ գրված ռազմավարությունների շուրջ դիրքորոշում հայտնելու համար վերջնական փուլում, այլ դրանք գրելու ընթացքում»,- իր ելույթում ասել է Ղազարյանը։

Նշենք, որ Սոնա Ղազարյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընտրվել է Երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի նախագահ և ԱԼԴԵ քաղաքական ուժի փոխնախագահ․

«Մեծ պատասխանատվություն է ինձ համար և նաև հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ հարցերը նաև քննարկելի դարձնել քաղաքական խմբում, քաղաքական խմբի բյուրոյում և այսպիսով նպաստել հայանպաստ միջավայրի ձևավորմանը նաև ներխմբային քննարկումներում։ Թերևս պետք է բայց նաև նշեմ, որ ԱԼԴԵ քաղաքական խումբը Հայաստանի վերաբերյալ բոլոր բանաձևերի քննարկման ընթացքում ընդգծված դրական վերաբերմունք ուներ և ունի»։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ ընտրվել է Ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Հանձնաժողովը պատասխանատու է վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման, լավարկման, պատգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու և պատգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար։

ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնն էլ ստանձնել է Արուսյակ Ջուլհակյանը։