Ուկրաինայի և ՌԴ-ի միջև նոր հանդիպումը կարող է հետաձգվել. Զելենսկին նշել է պատճառը

Լուրեր

30.01.2026 | 16:51
Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացին և կողմ է վիզաների ազատականացմանը․ Հունգարիայի ԱԺ փոխնախագահ
30.01.2026 | 16:41
Պարույր Հայրիկյանի բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
30.01.2026 | 16:35
Միրզոյանն ու Կոսը քննարկել են ժողովրդավարական բարեփոխումների և դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները
30.01.2026 | 16:29
Եվրոպա լիգա․ Անցումային փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները
30.01.2026 | 16:20
Կրեմլն արձագանքել է Զելենսկիի՝ Պուտինին Կիև այցի հրավերին
30.01.2026 | 16:14
Ծաղկաձորում մեկնարկում է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը
30.01.2026 | 16:02
Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել. Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
30.01.2026 | 15:53
Չեմպիոնների լիգա․ «Ինտերն» ու «Ռեալն» իմացան մրցակիցներին
30.01.2026 | 15:46
Պեսկովը հաստատել է՝ Թրամփը խնդրել է Պուտինին դադարեցնել Կիևին հարվածները
30.01.2026 | 15:39
Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» հետ դուրս է եկել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, Եղիշե Մելիքյանը ներկա է եղել խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 15:27
ԱՄՆ-ը սպառնում է նոր մաքսատուրքեր սահմանել Կուբա նավթ մատակարարող երկրների նկատմամբ
30.01.2026 | 15:15
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
30.01.2026 | 15:04
Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել 
30.01.2026 | 15:00
ԵՄ օգնությունը՝ ՀՀ Զինուժի կարողությունների բարելավման համար //Թրամփն Իրանի հետ քննարկում է ծրագրում․ ԼՈՒՐԵՐ
30.01.2026 | 14:52
Ուկրաինայի և ՌԴ-ի միջև նոր հանդիպումը կարող է հետաձգվել. Զելենսկին նշել է պատճառը
Բոլորը

Փետրվարի 1-ին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինա-Ռուսաստան հանդիպումը կարող է հետաձգվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, քանի որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին, ինչը կազդի հանդիպման ամսաթվի վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՌԲԿ Ուկրաինան-ն։

Նա նշել է, որ Աբու Դաբիում ռուսական նոր պատվիրակության կազմը զգալիորեն ավելի բարձր մակարդակի է, քան նախկինում։ Հետևաբար, Ուկրաինան նման հանդիպումները դիտարկում է որպես լուրջ հնարավորություն՝ քննարկելու հիմնական հարցերը։ Սակայն հաջորդ հանդիպումը, որը նախատեսված է փետրվարի 1-ին, կարող է հետաձգվել։ Դեռևս անհայտ է, թե երբ այն իրականում տեղի կունենա։

«Մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում։ Եվ մեզ իսկապես անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ում հետ համաձայնության ենք եկել, ներկա լինեն այնտեղ, քանի որ բոլորը սպասում են արձագանքի։ Սակայն ամսաթիվը կամ վայրը կարող են փոխվել։ Մեր կարծիքով՝ ինչ-որ բան է կատարվում Ամերիկայի և Իրանի հետ։ Եվ այս բաները, հավանաբար, կարող են ազդել ամսաթվի վրա»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ բոլոր քննարկումներից անկախ՝ իրական արդյունքն այժմ կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, քանի որ Ռուսաստանում «ամեն ինչ այդպես է գործում»։

«Նրանք որոշ բաներ քննարկեցին մեր պատվիրակության, ամերիկյան պատվիրակության հետ։ Նրանք արձագանքեցին այն ամենին, ինչ կարող էին, և լսեցին փաստարկներ այն մասին, թե ինչ չեն կարող։ Կարևոր է, որ հանդիպումը պատմության դասախոսությունների մասին չէր։ Սա շատ կարևոր կետ է»,- ասել է Զելենսկին։

Ըստ նրա՝ հիմա, «ֆանտաստիկ պատմական հղումների» փոխարեն, անցում է կատարվել պատերազմը դադարեցնելու իրական քայլերի և քննարկումների։

Հիմա սպասում են արձագանքի ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան կողմերից։ Զելենսկին նշել է, որ իրենց կարծիքով՝ Ռուսաստանն ու Ամերիկան ​​արդեն համապատասխան շփումներ են ունեցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի