Էստոնիան այս տարի Հայաստանում դեսպանատուն կբացի

Լուրեր

16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
Բոլորը

Էստոնիան պատրաստվում է այս տարի Հայաստանում դեսպանություն բացել։ Այս մասին հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

«Բրյուսելն ունի մարդկանց միավորելու յուրահատուկ ձև։ Իմ սիրելի ընկերոջ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ինքնաբուխ զրույց [ունեցանք]։ Եթե ոչ ավելի շուտ որևէ այլ վայրում, ապա մենք կրկին կհանդիպենք, երբ այս տարի Էստոնիան բացի իր դեսպանատունը Երևանում»,- գրել է նա X-ում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ պատասխանել է նրա գրառմանը։

«Միշտ հաճելի է իմ սիրելի ընկեր Մարգուս Ցահքնայի հետ հանդիպել։ Լինի դա ֆորմալ, թե ինքնաբուխ զրույց, մենք գտնում ենք գործընկերությունն առաջ մղելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմա։ Անհամբեր սպասում եմ Ձեզ Երևանում ողջունելուն, ներառյալ՝ Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ»,- գրել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի