21 թունավորման դեպք է եղել, տուժել է 64 մարդ, հիմնականում հանրային սննդի օբյեկտներում․ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թվականին արձանագրվել է թունավորման  21 դեպք, տուժել է 64 մարդ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության վարչության ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

«Սննդային թունավորումները մեր գլխավոր մտահոգություններից են։ Այստեղ խոսում ենք սննդային գործոնով պայմանավորված թունավորումների դեպքերի վերաբերյալ։ Հիմնական դեպքերը գրանցվել են հանրային սննդի օբյեկտներում՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման, խաչաձև աղտոտվածության պատճառով։ Ամենաշատ տուժածները եղել են շաուրմայանոցներից մեկում՝ թունավորվել է 12 մարդ։ Մնացած բոլոր տեղերում թունավորումները եղել են մեկ-երկու հոգի»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ խնդրի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը որակի կառավարման «ՀԱՍՊ» համակարգի ներդրումն է։

ՍԱՏՄ ղեկավարը նաև հայտնեց, որ 2025 թվականին կայացվել է արտադրական գործունեության կասեցման 200 որոշում․ 131-ը վերբացվել է։

«2025 թվականին կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին 1455 որոշում։ Ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 339 միլիոն ՀՀ դրամ, որոնցից տարեվերջի դրությամբ գանձվել է շուրջ 270 միլիոնը։ Այստեղ ևս 2023 և 2024 թվականների համեմատությամբ մեր թիվը եռակի, կրկնակի մեծացել է։ Բայց մեր գերնպատակը գումարների գանձումը և մեծ գումարներ հավաքագրելը չէ, մեզ ընդհակառակը պետք է պատկեր, որպեսզի վերահսկողության ոլորտում լինի կայուն իրավիճակ»,- նշեց Տիգրան Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։