Ոստիկանները Գյումրիում շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին
Հասարակություն
29.01.2026 | 23:39
Հունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութ էր հրապարակել: ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա և 40-ամյա երկու բնակիչ նույն փողոցում շնամարտ են կազմակերպել: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդիկ ներկայացել են Մուշի բաժին և խոստովանել արարքը։
Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։
Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժենի արարք է։