ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյանց լեռնանցքը կիսակցորդների համար դժվարանցանելի է:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից մինչև Թալինի տարածք մառախուղ է։
Շիրակի և Կոտայքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց: