Հրդեհ՝ Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել 15 մարտական հաշվարկ
Հունվարի 29-ին, ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ։