Նոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից ահյտնում են, որ ոստիկանապետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 26-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Կամո Ցուցուլյանն իր խոսքում ընդգծել է, որ խորհրդակցության առանցքային նպատակը աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումն է. մշտապես նոր մարտահրավերների առնչվող Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններում բարեփոխումները պետք է ծառայեն բացառապես իրենց առջև դրված խնդիրներին:

Ոստիկանության պետը փաստել է, որ համակարգի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է ստորաբաժանումների փոխկապակցված և համակարգված աշխատանքով։

«Անդրադառնալով հակաիրավական արարքների կանխարգելման և օպերատիվ արձագանքման կարևորությանը՝ նա ընդգծել է գործառույթների հստակ տարանջատման և թիրախային ուղղությունների հասցեական սահմանման անհրաժեշտությունը։

Առանձնահատուկ կարևորվել է հանցագործությունների կանխման ու նախականխման նպատակով վերլուծական և օպերատիվ-գործառնական միջոցառումների շարունակականությունը։

Հանձնարարվել է ակտիվացնել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև հովանավորչության բացառման ուղղությամբ աշխատանքները:

Հանձնարարվել է նաև ուշադրության կենտրոնում պահել անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքների վիճակագրությունը: Քննարկվել են առկա խնդիրներն ու անելիքները։ Կարևորվել է բոլոր օղակներում կատարողական կարգապահության բարձր մակարդակի ապահովման անհրաժեշտությունը։

Ավարտին Ոստիկանության պետը հորդորել է ցուցաբերել բարձր նախաձեռնողականություն և համագործակցային մոտեցում՝ ընդգծելով, որ տարածքային ստորաբաժանումներն ամենամոտն են կանգնած լոկալ խնդիրներին, ուստի պետք է ներկայացնեն անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործուն լուծումներ»,- ասված է հաղորդագրությունում։