Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը և փլեյ-օֆֆում կմրցի Խորվաթիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Բոլորը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առանց պարտության ավարտեց Եվրոպայի առաջնության խմբային փուլը, որին մասնակցում է առաջին անգամ։

B խմբի երրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում մրցեց տանտերերի հավաքականի հետ ու հաղթանակը բաց թողեց վերջնամասում՝ 3։3։ Մինչև խաղի 34-րդ Հայաստանի հավաքականը հաղթում էր 3։1 հաշվով, սակայն Լիտվայի հավաքականը կարողացավ խփել երկու գոլ ու փրկել հանդիպումը։

Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Դենիս Նևեդրովը, Միքայել Ղանդիլյանը և Վլադիմիր Սանոսյանը։

Հայաստանի հավաքականը 7 միավորով խմբում զբաղեցրեց առաջին տեղը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի A խմբում երկրորդ տեղը գրաված Խորվաթիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա հունվարի 31-ին Կաունասի «Ժալգիրիս Արենայում»։ B խմբից երկրորդ տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց Ուկրաինայի հավաքականը, որը երրորդ տուրում 5։3 հաշվով հաղթեց չեխերին։

Հիշեցնենք, որ Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ի նախորդ երկու խաղում հայ ֆուտզալիստները հաղթել էին 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի (2:1) ու Չեխիայի (5։4) հավաքականներին։