Հայաստանը՝ ԵՏՄ-ի դոնոր․ երբ վճարում ենք ավելին, քան ստանում

Լուրեր

21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը շարունակում է ԵՏՄ-ի համար դոնոր լինել․ մեր երկիրն այս Միության պետությունների բյուջեներ ավելի շատ մաքսատուրք է փոխանցում, քան ստանում։

Ֆինանսների նախարարությունից Factor.am-ը պարզել է, որ 2025 թվականին Հայաստանը ԵՏՄ ընդհանուր «կաթսա» փոխանցել է 122,6 մլրդ դրամ, իսկ այդ երկրներից ստացել՝ 67,8 մլրդ դրամ։ Այսինքն՝ Հայաստանը վճարել է 1,8 անգամ ավելի շատ գումար։

Նկատենք, որ այս իրավիճակը սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ արևմտյան պատժամիջոցների ցուցակում հայտնված շատ ապրանքների ներկրումը Ռուսաստան սկսվեց իրականացվել Հայաստանի տարածքով։ Դրա պիկը գրանցվեց 2023 թվականին, հատկապես՝ ադամանդի վերարտահանման շնորհիվ։

Նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջե է հաշվեգրվում երրորդ երկրներից Միության տարածք (Միության անդամ հանդիսացող ցանկացած պետություն) ներմուծվող ապրանքների մասով հաշվարկվող մաքսատուրքերի գումարի 1,22%-ը: Ռուսաստանի մասնաբաժինն ամենամեծն է՝ 85,065%, Ղազախստանը՝ 6,955%, Բելառուսը՝ 4,86%, Ղրղզստանը՝ 1,9%։

ԵԱՏՄ-Հայաստանի վճարած և ստացած մաքսատուրքերը

Գայանե Խաչատրյան