Փաշինյանը նոր թանկարժեք զենքեր ունենալու մասին է հայտնում․ ընդդիմադիրները կասկածներ ունեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.01.2026 | 22:14
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու երեք մարզում
28.01.2026 | 22:02
Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
28.01.2026 | 21:48
«Հնարավոր է արթնանամ բանտում». Բելգիայի վարչապետը գաղտնի գրառումները մոռացել է Թրամփի մոտ
28.01.2026 | 21:36
ԱՄՆ-ում ռուս կանայք են ձերբակալվել, որոնք ռազմաբազայի տարածք են մտել
28.01.2026 | 21:25
Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները
28.01.2026 | 21:12
Լավ լուր․ վաղվանից սկսած կունենանք սառը օդի «լճացման» թուլացում. Լևոն Ազիզյան
28.01.2026 | 21:00
Կա մաֆիոզ համաձայնություն ընդդիմության և իշխանության միջև՝ նույն խաղը խաղալով մասնատում են հասարակությանը․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 20:45
Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը
28.01.2026 | 20:30
Հայաստանը՝ ԵՏՄ-ի դոնոր․ երբ վճարում ենք ավելին, քան ստանում
28.01.2026 | 20:12
Հրավիրում ենք Մոսկվա, կապահովենք նրա անվտանգությունը. Ուշակովը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասին
28.01.2026 | 20:00
ԱՄՆ-ի պես պետությունը ՀՀ է գալիս՝ մեծ ներդրումներ անելու. սա մեր անվտանգության աստիճանը բարձրացնում է. Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 19:45
Փաշինյանը նոր թանկարժեք զենքեր ունենալու մասին է հայտնում․ ընդդիմադիրները կասկածներ ունեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 19:33
Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին
28.01.2026 | 19:21
Ռուսաստանի ՔԿ-ն վերսկսել է Խաչատուրյան քույրերի՝ հոր սպանության գործի քննությունը
28.01.2026 | 19:11
Զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում. Փաշինյան
Բոլորը

Հայաստանի բանակի պաշտպանունակությունն ավելանում է, բանակի կազմավորման 34-ամյակի ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, որ հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի և պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։

Փաշինյանի տոնական ուղերձում զգալի անդրադարձ կա սպառազինության ձեռքբերման խնդիրներին։ Ըստ նրա՝ պետք է պատասխան հնչի մի շատ կարևոր հարցի․ իսկ ինչո՞ւ այս նույնը չի արվել 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին։

«Մենք դիմում էինք բոլորին, բայց մեզ մերժում էին, ասում էին՝ համոզված չենք, որ այդ զենքերը տեղակայելու եք ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում»․ Փաշինյանն այսօրվա ուղերձում մի քանի օր առաջ հնչեցված այս նույն միտքն է կրկնել, ինչպես նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ արված հայտարարությունը։

«ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու»,- մասնավորապես, ասել էր նա։

Հիշեցնենք՝ Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին հայտարարեց 2021-22 թվականների ընթացքում՝ անվտանգային համարվող կառույցի կողմից պատշաճ արձագանք չստանալուց հետո, երբ ադրբեջանական զինուժն օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Երևանը չի վճարում անդամակցության գումարը, սակայն չի էլ խոչընդոտում կառույցի աշխատանքերին։

«ՀԱՊԿ-ը չի խանգարել, մենք ՀԱՊԿ-ից նորմալ պայմաններում էժան սպառազինություն ենք ձեռք բերել»․ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսպես է հակադարձում Նիկոլ Փաշինյանին՝ միաժամանակ նշելով, թե ՀԱՊԿ-ին լիարժեք անդամակցելու տարիներին, դաշինքից զատ, ինչ համագործակցություններ են եղել։

«ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի, հետ համագործակցությունը մեզ չի խանգարել Չինաստանից ու եվրոպական երկրներից սպառազինություն ձեռք բերել։ Այն ժամանակ հարաբերությունների լայն դաշտ այդ երկրների հետ չենք ունեցել, բայց Ֆրանսիայից ձեռք ենք բերել դիպուկահարների հրացաններ»,- ասում է Սեյրան Օհանյանը։

Նա վստահեցնում է՝ միայն իր ղեկավարման տարիներին 1500 չվերթով զենք է մատակարարվել Հայաստան, այդ թվում՝ «Իսկանդեր» համակարգը, C-300 ՀՕՊ համակարգ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ։

Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նախկին նախարարի խոսքերը կասկածի տակ է դնում․ «Որ ասում են՝ ինչ ուզում էինք, բերում էինք, օրինակ, ՀՕՊ-ից, ինչ ուզում էին՝ բերում էին, թե՞ կարող ա փողը տալիս էին ու տարիներով իրենց այս ու այն կողմ էին տանում»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ Փաշինյանի ուղերձի շեշտադրումները համարում է իր իսկ ձախողած քաղաքականությունն արդարացնելու փորձեր, որը, ըստ պատգամավորի, հանգեցրել է մարդկային և տարածքային կորուստների։

Նիկոլ Փաշինյանն ուղերձում հիշատակել է նաև 2022 թվականին արված մի հայտարարություն, ըստ որի՝ ՀՀ-ն միլիոնավոր դոլարներ է վճարել զենքերի ձեռքբերման համար, բայց մինչ օրս չի ստացել։ Փաշինյանը ո՛չ գումարի չափն է հստակ նշում, ո՛չ պետության անունը, սակայն, ըստ իշխանամերձ շրջանակների, խոսքը մինչև 400 մլն դոլարի մասին է, իսկ այդ գումարը վճարվել է ՌԴ-ին։ Factor TV-ն հետագայում բացահայտեց, որ չմատակարարված զենքի գումարը չի վերադարձվել Հայաստանին, այլ փոխանցվել է ՌԴ-ից ավելի վաղ ձեռք բերված զենքի վարկի սպասարկմանը։

Փաշինյանը բանակի օրվա առթիվ ուղերձում վստահեցնում է, թե ՀՀ բանակը զինվում է ժամանակակից ու թանկարժեք զինատեսակներով։ Կասկածները փարատելու համար էլ Փաշինյանն ամիսներ առաջ առաջարկել էր գրանցվել և գնալ սեփական աչքերով տեսնել։ Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նշում է՝ սպառազինության նպատակը ցուցադրությունը չէ, իսկ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում նրա պաշտոնավարման տարիների կորուստները։

Նիկոլ Փաշինյանն ուղերձում շեշտում է՝ ՀՀ բանակն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի պաշտպանությունից դուրս՝ այլ խնդիր չունի և չի ունենալու։ Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանության օրոք ադրբեջանական կողմը ՀՀ ինքնիշխան տարածքներ է օկուպացրել։ Փաշինյանն ու թիմը հույս ունեն, որ այս խնդիրը կարգավորվելու է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի շրջանակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան