Կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը

Լուրեր

28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
Բոլորը

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Քուվեյթի Պետության Առևտրի և արդյունաբերության պալատում կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ։

«Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Enterprise Armenia հիմնադրամի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը, որը ներկայացրել է ներդրումների աջակցման գործող գործիքակազմը։

Համաժողովը համախմբել էր Հայաստանի և Քուվեյթի գործարար համայնքների ներկայացուցիչներին՝ հանդիսանալով արդյունավետ հարթակ երկկողմ համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային հնարավորությունների քննարկման համար։

Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության և համատեղ ներդրումային ծրագրերի զարգացման հեռանկարներին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է Հայաստան–Քուվեյթ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահողը»,- ասված է հաղորդագրությունում։