Սիրիայի նախագահը Մոսկվա է ժամանել՝ Պուտինի հետ բանակցությունների

Լուրեր

16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան ժամանել է Մոսկվա՝ «Վնուկովո-2» օդանավակայան, գրում է Ինտերֆաքսը։ Կրեմլում նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Բանակցությունների օրակարգում ներառված են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուս-սիրիական բանակցություններ կլինեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Կլինի նաև առանձին զրույց նախագահի և պարոն ալ-Շարաայի միջև։ Օրակարգում ներառված են երկկողմ համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, հիմնականում՝ տնտեսական ոլորտի։ Կլինի նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հատկապես, որ քննարկելու շատ բան կա»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Սիրիայի հետ հարաբերություններն «ակտիվորեն զարգանում են»։

«Երկրում ղեկավարության փոփոխությունից հետո մենք անցյալ տարի անցկացրինք միջկառավարական խառը հանձնաժողովի առանձին նիստ՝ պարոն ալ-Շարաայի Մոսկվա կատարած նախորդ այցից հետո։ Ինչ վերաբերում է մեր զինված ուժերի տեղակայմանը Սիրիայում, սա կրկին ՊՆ իրավասությունն է, և մենք խորհուրդ ենք տալիս այս հարցը քննարկել այնտեղ։ Այնուամենայնիվ, ես կասկած չունեմ, որ Սիրիայում մեր զորքերի ներկայության հետ կապված բոլոր հարցերը նույնպես կբարձրացվեն այսօրվա բանակցությունների ժամանակ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցի՝ արդյո՞ք կարող է հաստատել ռուսական զորքերի դուրսբերման մեկնարկը Սիրիայի Ղամիշլիի ավիաբազայից։

Պեսկովին նաև խնդրել են մեկնաբանել տեղեկությունները, որ Սիրիայի նոր իշխանությունները բանակցություններ են վարում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի արտահանձնման շուրջ:

«Մենք չենք մեկնաբանում Ասադի թեման», – պատասխանել է նա:

Սիրիայի անցումային նախագահն առաջին անգամ Մոսկվա այցելել էր 2025 թվականի հոկտեմբերի 15-ին։ Սա ռուս-սիրիական առաջին բարձր մակարդակի գագաթնաժողովն էր Դամասկոսում իշխանափոխությունից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի