ՀՀԿ խորհրդի նիստը կվարի Սերժ Սարգսյանը. Արմեն Աշոտյան

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստը վարելու է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այս մասին Factor.am-ին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը:
Մեր հարցին՝ Հանրապետական կուսակցության առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը ներկա լինելո՞ւ է սպասվող նիստին, Արմեն Աշոտյանն ասաց՝ Գործադիր մարմնի այլ անդամների մասնակցության մասին այս պահին տեղեկություններ չունի:
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնին հավակնող Կարեն Կարապետյանը, ով անցած ընտրություններին իր վրա էր վերցերլ ՀՀԿ-ի քարոզարշավի հիմնական բեռը, անցած ավելի քան վեց ամիսների ընթացքում որևէ հայտարարությամբ կամ հարցազրույցով հանդես չի եկել: Ավելին՝ որքան արագ համալրեց կուսակցության շարքերը և ստանձնեց առաջին տեղակալի պաշտոնը, նույնքան արագ էլ օտարացավ սեփական կուսակցությունից:
Ի դեպ, Հանրապետականի հրավիրած խորհրդի նիստին հնարավոր է նաև կուսակցության առաջին տեղակալի փոփոխության հարցը քննարկվի և Կարեն Կարապետյանին փոխարին Վիգեն Սարգսյանը:
Արմեն Աշոտյանից նաև հետաքրքրվեցինք՝ խորհրդի նիստից հետո կուսակցությունը պաշտոնապես կհայտարարի՞ առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին: «Նիստից հետո կհայտարարվի մեր վերջնական որոշման մասին»,- ի պատասխան մեր հարցին՝ տեղեկացրեց ՀՀԿ փոխանախագահը:
Շողիկ Գալստյան