Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

28.01.2026 | 14:01
Նոր սկանդալ UFC-ում․ Մենամարտը չեղարկվել է պայմանավորված լինելու կասկածանքով
28.01.2026 | 13:50
Ռուսաստանը Կիևի մարզում բազմահարկ բնակելի շենքի է հարվածել․ զոհեր կան
28.01.2026 | 13:42
ՀՀ-ն Թուրքիային միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործի է փոխանցել
28.01.2026 | 13:31
Հունվարի 27-ով փորձում են ստվերել սեպտեմբերի 27-ը․ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 13:21
Ռուսաստանը պատերազմում ունի 1,2 միլիոն զոհ և վիրավոր, Ուկրաինան՝ մինչև 600,000. CSIS-ի զեկույց
28.01.2026 | 13:12
Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ․ Գարեգին Բ-ն՝ լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 13:08
PWL․ Վազգեն Թևանյանի վստահ հաղթանակը՝ 12։0․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 13:03
ՀՀ-ն մինչև 2018 թվականը ձեռք է բերել մեծ թվով սպառազինություն Ադրբեջանին իր տեղը ցույց տալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 12:51
Սպիտակ տանը փակցրել են Թրամփի և Պուտինի՝ Ալյասկայում արված լուսանկարը
28.01.2026 | 12:42
Թրամփը հայտարարել է՝ «մեկ այլ գեղեցիկ նավատորմ» է շարժվում դեպի Իրան
28.01.2026 | 12:34
ՊԱՕԿ-ի երկրպագուներն ավտովթարի են ենթարկվել, կա 7 զոհ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.01.2026 | 12:27
ՀԱՊԿ-ը չի խանգարել, էժան սպառազինություն ենք ձեռք բերել․ Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.01.2026 | 12:13
Խարկովում գնացքի վրա ԱԹՍ-ների հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել
28.01.2026 | 12:04
UFC․ Արման Ծառուկյանը նահանջել է դասակարգման աղյուսակում
28.01.2026 | 12:00
Հայոց բանակի 34-ամյակն է // Իրանին ամերիկյան նոր նավատորմ է մոտենում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ փորձելով համաձայնեցնել իրենց ռազմավարությունները Գազայի հետպատերազմյան կառավարման և Սիրիայում անկայուն անցումային փուլի վերաբերյալ։ Turkiye today-ը գրում է, որ այս քննարկումը նշանավորում է Անկարայի և Վաշինգտոնի տարածաշրջանային առաջնահերթությունները համաձայնեցնելու նշանակալի ջանքերը, իսկ Էրդողանը հայտարարել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին։

Ըստ Թուրքիայի նախագահականի հաղորդագրության՝ զրույցը կենտրոնացած էր Գազայի վարչակազմի համար Թրամփի գլխավորած «Խաղաղության խորհրդի» գործառնական հաջողության վրա։ Էրդողանը խորհրդի առաքելությունը ներկայացրել է որպես տարածաշրջանային կայունության նախապայման՝ ընդգծելով, որ անկլավում «մարդասիրական աղետը» պետք է լուծվի՝ վերակառուցման համար ճանապարհ բացելով։

Էրդողանը ընդգծել է Անկարայի «մեծ կարևորությունը» սիրիական ճակատում հրադադարի և ինտեգրման համաձայնագրերի լիարժեք կատարման հարցում։ Նա նշել է, որ թուրքական հետախուզական և դիվանագիտական ​​​​խողովակներն «ուշադիր հետևում են» գործընթացին՝ համագործակցելով ինչպես ԱՄՆ պաշտոնյաների, այնպես էլ Դամասկոսի իշխանությունների հետ։

Հաղորդագրության համաձայն՝ երկու առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության ոլորտում, Էրդողանը շեշտել է Թուրքիայի մտադրությունը՝ «հարաբերությունները զարգացնել բոլոր ոլորտներում»։

Մինչ քննարկման ընթացքում պաշտոնապես առաջնահերթություն է տրվել տարածաշրջանային հրադադարներին և «Խաղաղության խորհրդին», պաշտպանական արդյունաբերության համագործակցության ներառումն ընդգծում է Էրդողանի հույսը, որ Թրամփի գործարքային դիվանագիտությունը վերջապես կլուծի F-16-ի արդիականացման խոչընդոտը և գնված F-35-ների սառեցված կարգավիճակը, ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի