Վահան Բիչախչյանն ու ևս երեք ֆուտբոլիստներ կազատվեն զինծառայությունից
Ֆուտբոլի Հայաստանի ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականների կազմում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստներ կազատվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Խոսքը վերաբերում է ազգային հավաքականի խաղացող Վահան Բիչախչյանին, ինչպես նաև Դանիել Աղբալյանին, Ֆինն Գերագուսյանին, Վադիմ Հարությունյանին, որոնք ներգրավված են ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականներում։
Զինվորական ծառայությունից նրանց ազատելը նախատեսվում է «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման հիման վրա։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն միտված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ուժեղացմանը միջազգային մրցասպարեզում։