Ձեր պատերազմը հեռու պահեք մեր երկնքից. Թուրքիան զգուշացրել է ՌԴ-ին և Ուկրաինային

Լուրեր

28.07.2026 | 17:45
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:45
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
Բոլորը

Անկարան զգուշացրել է Ռուսաստանին և Ուկրաինային՝ կանխել իրենց պատերազմի տարածումը Թուրքիայի տարածք՝ անօդաչու թռչող սարքերի մի շարք ներխուժումներից հետո, որոնք խախտել են երկրի օդային տարածքը։ Զգուշացումը հնչում  է այն բանից հետո, երբ Անկարան կանչել է երկու երկրների դեսպաններին՝ կապված իր օդային տարածք անօդաչուների բազմակի ներխուժումների, ինչպես նաև Թուրքիայի ափերին հայտնված ռազմածովային ականների հետ, ինչն անվտանգության հետ կապված մտահոգություններ է առաջացրել, գրում է Turkiye today-ը։

Հանդիպումների ընթացքում թուրք պաշտոնյաները հստակ ուղերձ են հղել՝ կոչ անելով երկու կողմերին չշարունակել իրենց պատերազմը թուրքական հողի վրա և, ըստ հաղորդագրության, անօդաչու թռչող սարքերի ներխուժումները կտրուկ դադարեցվել են։

2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր, Թուրքիան պահպանել է կապերը և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ, միաժամանակ, համակարգելով հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Սակայն այդ հավասարակշռությունը պահպանելն ավելի ու ավելի դժվար է դառնում։ Նշվում է, որ խաղաղության բանակցությունների փակուղու պատճառով Անկարան միացել է Արևմուտքի քննարկումներին Ուկրաինայի համար հնարավոր հետհրադադարի անվտանգության շրջանակի վերաբերյալ։

Ուշադրության կենտրոնում է ռուսական հետագա ագրեսիայի կանխումը: Տեղեկություններ կան, որ Թուրքիան ղեկավարում է բանակցությունների ծովային բաղադրիչը՝ ընդգծելով, որ ցանկացած պայմանավորվածություն պետք է խուսափի Սև ծովում Ռուսաստանի հետ ուղղակի ծովային բախումից: Թուրք պաշտոնյաները շարունակում են զգուշանալ այն առաջարկներից, որոնք կմեծացնեն տարածաշրջանում ոչ ափամերձ ՆԱՏՕ-ի անդամների ներկայությունը՝ նման քայլերը դիտարկելով որպես հնարավոր լարվածության կետեր։

Թուրքիայի դիրքորոշումը հակասում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքորոշմանը, որոնք ավելի կոշտ դիրքորոշում են ընդունել Ռուսաստանի նկատմամբ: Մինչ Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել ռուսական էներգակիրների ներմուծման կրճատման վրա՝ Հունգարիայի նման երկրներն առևտրային կապերը պահպանելու համար ավելի քիչ ուշադրության են արժանացել: Մինչդեռ, Թուրքիան ենթարկվել է ԱՄՆ-ի կողմից ավելի ուժեղ ճնշման՝ չնայած նմանատիպ տնտեսական սահմանափակումներին։

Նշվում է, որ ուկրաինացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել այն բանի վերաբերյալ, ինչը նրանք համարում են Թուրքիայի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցության ավելի ու ավելի մեղմացում, մասնավորապես, այն պատճառով, որ ներկայիս խաղաղության ծրագիրը մնում է փակուղում Դոնբասի շրջանի կարգավիճակի պատճառով։ Չնայած Անկարան շարունակում է մերժել Ռուսաստանի կողմից Ղրիմի 2014 թվականի բռնակցումը, նրա վերջին հայտարարություններն ավելի շատ պրագմատիկ են եղել, քան վճռական։

Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, չի ընդունի տարածքային զիջումներ ներառող որևէ կարգավորում, նույնիսկ Ռուսաստանի վերահսկողության տակ չգտնվող տարածքների համար։ Նրանք ընդգծում են, որ նման համաձայնագիրը չի աջակցվի Կիևում խորհրդարանական մակարդակով։

Թուրք պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Ուկրաինան կարող է արագ փլուզվել, նաև պնդում են, որ հնարավորինս արագ հրադադարը կարող է կանխել ավելի վատ հետևանքները։ Մինչդեռ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորմանը, նույնիսկ այնպիսին, որը կարող է ներառել Ուկրաինայի կողմից հողային զիջումներ, իսկ Ռուսաստանը, կարծես, գոհ է սպասելուց: Թուրք դիտորդները կարծում են, որ Մոսկվան ժամանակը և Արևմուտքի հոգնածությունը համարում է իր օգտին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի