ԵՄ-ի դրամաշնորհները տեղ չեն հասնում. 2018-ի համար նախատեսված 36 միլիոն եվրոն չի հատկացվել

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Եվրոմիությունը 2018 թվականի ընթացքում Հայաստանին պետք է 36 մլն դրամ դրամաշնորհ տրամադրեր: Այս մասին 2018 թվականի մայիսի 31-ին Ազգային ժողովում հայտարարել էր Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը: Ըստ ԱԳ փոխնախարարի՝ այդ դրամաշնորհը պետք է ուղղվի մարդկանց իրավունքերի բարելավմանը, տրանսպորտային ոլորտին և բյուջետային վարկերի կառավարմանը:

2018 թվականը վերջանում է, բայց այդ 36 մլն եվրոն այդպես էլ տեղ չի հասել: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, երբ հետաքրքվեցին, թե ինչ փուլում է դրամաշնորհի տրամադրումը: «Որպեսզի Ձեր նշած գումարը փոխանցվի պետք է գործողությունների փաստաթղթերի հիման վրա ձևավորվեն ֆինանսական համաձայնագրեր, որպեսզի փոխանցվեն այդ գումարները»,- ասաց նա:

Այս 36 մլն եվրոյից զատ պարզվում է, որ ԵՄ-ն Հայաստանին չի փոխանցել նաև 2017 թվականին տրվելիք դրամաշնորհը, որը կազմում է մոտ 38 մլն եվրո:

«2017 թվականի տարեկան գործողությունների պլանով ԵՄ-ն ՀՀ-ին պետք է տրամադրեր 34,5 մլն եվրո դրամաշնորհ և 3 մլն 125 հազար եվրոյով էլ պետք է համաֆինանսավորեր Թումոն: Այս գումարով նախատեսվում է Թումոյին կից լաբորատորիա ստեղծել, որը հասանելի է լինելու բոլորին: Այս գումարը դեռ չի եկել, ու որպեսզի գա, մենք, բացի գործողություների փաստաթղթերը, պետք է մշակենք ֆինանսական համաձայնագրեր, որպեսզի այդ գումարները հատկացնեն»,- պարզաբանեց փոխնախարարը:

Factor.am-ի հարցին՝ ինչու՞ է հայկական կողմը թերացել և համապատասխան փաստաթղթերի մշակումը ուշացրել, որ տարին ավարտվում է, իսկ նշյալ գումարները չկան, Մանե Ադամյանն ասաց. «Մենք բնավ չենք ուշացրել, 2017 թվականի փաստաթղթերը ժառանգել ենք հետևյալ տեսքով՝ եղել են գործողությունների փաստաթղթեր և ֆինանսական համաձայնագրերի նախագծեր, որոնք ստորագրված չեն եղել։ Հիմա դրանք անցնում են համապատասխան ընթացակարգերով, որպեսզի ստորագրվեն ։ Բացի այդ արդեն հաստատել ենք 2018 թվականի գործողությունների ծրագիրը և ամփոփում ենք ֆինասական համաձայնագրերը, ներկայացրել ենք նաև առաջարկների փաթեթ 2019 թվականի ծրագրի համար»:

Նա չբացառեց, որ մինչև տարեվերջ գումարի մի մասը կփոխանցվի: «2017 թվականի համար նախատեսվածը հնարավոր է, որ այս տարվա վերջին հասցնեն, իսկ 2018 թվականինը՝ մյուս տարվա սկզբին ակնկալում ենք: Այս գումարը չի մտնելու պետական բյուջե, այլ մտնելու է կոնկրետ ոլորտներ»,- ասաց փոխնախարարը:

Ի դեպ, ստեղծված իրավիճակի համատեքստում ուշագրավ է այն, որ 2018 թվականի հունիսի 1-ից Հայաստան-ԵՄ համաձայնագիրը 80 տոկսով մտել է ուժի մեջ:

Հայկ Վարդանյան