UFC-ի մարտիկ Դասթին Պորյեն պատմել է՝ ինչու է հրաժարվել մեկնել Հայաստան

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեն հայտնել է, որ ստացել է Արման Ծառուկյանի հետ Երևանում գրեփլինգի մենամարտ անցկացնելու առաջարկ, սակայն հրաժարվել է։ Դեկտեմբերի 30-ին Ծառուկյանը Երևանում կայացած Hype Fighting մրցաշարում մրցել էր UFC-ի մարտիկ Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) հետ։ Գրանցվել էր ոչ-ոքի։

«Ինձ առաջարկել էին մեկնել Հայաստան ու մենամարտել Արմանի հետ։ Կազմակերպիչներն ինձ հետ կապ էին հաստատել մրցաշարից 2-3 շաբաթ առաջ։ Պարզապես չէի ցանկանում մեկնել այդքան հեռու՝ Հայաստան։ Սակայն նման մենամարտ անցկացնելու գաղափարը հետաքրքրեց ինձ»,- Դասթին Պորյեի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։

Ամերիկացի մարտիկն անդրադարձել է նաև UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի ու Արման Ծառուկյանի հնարավոր մենամարտին։

«Չեմ կարծում, որ Ծառուկյանը կարող է հաղթել Տոպուրիային», նշել է Պորյեն։

29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։