Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կարվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Կողմ քվեարկեց 65, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունը ավելի վաղ հայտարարել է, որ չի մասնակցելու հարցի քննարկմանը։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։

Ավելի վաղ նախագծի հեղինակներից Արուսյակ Ջուլհակյանը հայտնել է՝ գործող Ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար և արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումը և ապահովումը երաշխավորելու համար։ Նախագիծը պետք է լրացնի բացը։

Այսօրվա ընթացքում կկազմակերպվի նաև նախագծի 2-րդ ընթերցմամբ քվեարկությունը։

Ըստ նախաձեռնության հեղինակների՝ ՀՀ օրենսդրությունը բավարար մեխանիզմներ չի սահմանում դիտորդական առաքելությունների եւ դրանցում ներգրավված դիտորդների քաղաքական չեզոքության ու անկողմնակալության պարտականության կատարման ապահովման համար, ինչի պատճառով էլ մշակվել է նախագիծը:

Նախագիծը, մասնավորապես, հստակեցնում է, թե ինչ չափանիշների պետք է բավարարի Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ստանալու համար: Նախագծում նաեւ ընդգծվում է դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների եւ հիմնադրամների գործունեության թափանցիկության, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկության անհրաժեշտությունը՝ ելնելով այն տրամաբանությունից, որ ընտրությունների թափանցիկության ապահովման նպատակ ունեցող սուբյեկտները նույնպես պետք է թափանցիկ եւ հաշվետվողական լինեն հանրության առաջ:

Նախաձեռնությամբ նաեւ հստակեցվում է հավատարմագրման դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը, տարանջատվում են ՀՀ-ում գրանցված ՀԿ-ների կողմից հավատարմագրվող ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ՀՀ քաղաքացիություն չունեցող դիտորդների հավատարմագրման համար օրենքով սահմանված ժամկետները: Մասնավորապես, սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող դիտորդների հավատարմագրման համար դիմում կարող է ներկայացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ:

Հստակեցվում են նաեւ դիտորդական առաքելության, հավատարմագրման դիմումի մերժման հիմքերը, ինչպես նաեւ դիտորդական առաքելության, դրանցում ներգրավված դիտորդների հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչվելու հիմքերը:

Եվգենյա Համբարձումյան