Թրամփը հայտարարել է, որ հետ է կանչում Խաղաղության խորհրդին միանալու՝ Կանադայի վարչապետին ուղղված հրավերը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ հետ է կանչում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված Խաղաղության խորհրդին միանալու հրավերը։

«Հարգելի՛ վարչապետ Քարնի, խնդրում եմ, թող այս նամակը ծառայի որպես ապացույց, որ Խաղաղության խորհուրդը հետ է վերցնում Ձեզ ուղղված իր հրավերը Կանադայի՝ երբևէ հավաքված ամենահեղինակավոր Առաջնորդների խորհրդին միանալու վերաբերյալ»,- նշել է Թրամփը։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ էր ունեցել, որը մեծ իրարանցում է առաջացրել։

«Մեզ ամեն օր հիշեցնում են, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Որ կանոնների վրա հիմնված կարգը վերանում է։ Որ ուժեղները կարող են անել այն, ինչ կարող են, իսկ թույլերը պետք է տառապեն նրանից, ինչ պետք է կրեն։ Միջին տերությունները պետք է գործեն միասին, քանի որ եթե մենք սեղանի շուրջ չենք, ապա մենք ճաշացանկում ենք»,- ասել էր Քարնին։

Նա նշել էր, որ շատ երկրներ փորձում են «հարմարվել՝ խնդիրներից խուսափելու համար՝ հույս ունենալով, որ դա իրենց անվտանգ կպահի», սակայն դա չի լինի։

Կանադայի վարչապետն իր ելույթում ոչ մի անգամ չէր հիշատակել Թրամփին, սակայն նրա ելույթն ընկալվել էր որպես ԱՄՆ գործող նախագահի քաղաքականությանը դիմակայելու պատրաստակամություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի