Հայ Առաքելական Եկեղեցին դատի է տվել կարգալույծ քահանային. պահանջում է Հովհաննավանքի և նրան տրված բնակարանի բանալիները

Լուրեր

07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայց է ներկայացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա) դեմ՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, ինչպես նաև նրան հատկացված բնակարանը։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մասնավորապես, ՀԱԵ-ն դատարանից պահանջում է արգելել կարգալույծ հռչակված քահանային մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Երկրորդ հայցով ՀԱԵ-ն խնդրում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող ք․Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 54/3 շենք, 18 բնակարանը, այդ թվում՝ բնակարանի բանալիները՝ վտարելով կարգալույծ հռչակված քահանային և իր հետ բնակվող անձանց նշված բնակարանից։

Եկեղեցին Ստեփան Ասատրյանից պահանջում է նաև բռնագանձել այս երկու հայցերի դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքերի գումարը։

Հիշեցնենք՝ Հովհաննավանքի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամն առաջինն էր, որ դեմ խոսեց կաթողիկոս Գարեգին Բ-ին և միացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Եկեղեցու բարենորոգմանը»։ 2025 թվականի հոկտեմբերին Մայր Աթոռի որոշմամբ հոգևորականը կարգալույծ հռչակվեց։

«Ստեփան Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին: Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ: Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց: Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ի պաշտպանություն կարգալույծ հռչակված քահանայի՝ այս որոշմանը հաջորդող կիրակին Փաշինյանը, կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորները, համայնքի ղեկավարները և իշխանության համակիրները Հովհաննավանքում պատարագի գնացին, որը մատուցեց Ստեփան Ասատրյանը։

Կարգալույծ հռչակված քահանան մինչ օրս շարունակում է մնալ եկեղեցում, պատարագներ մատուցել և կրոնական արարողություններ կատարել։ Արագածոտնի թեմը պարբերաբար հայտարարություններ է տարածում, որ Ասատրյանի գործողություններն ապօրինի են։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց էր ներկայացրել ՀԱԵ-ի դեմ՝ վիճարկելով իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ-ի որոշումը։ Դատարանը՝ դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, հայցը վարույթ ընդունելուց մեկ օր անց հայցի ապահովման միջանկյալ միջոց էր կիրառել՝ եպիսկոպոսին վերականգնելով իր պաշտոնին մինչև վերջնական դատական ակտը։

Ռոզա Վարդանյան