Չաշխատող գիտնականին «թոշակ» չեմ տա․ Ռադիկ Մարտիրոսյանը` աշխատող և գլուխ պահող գիտնականների աշխատավարձերի մասին

Լուրեր

05.03.2026 | 20:45
«Երեխայիս ներկայությամբ ապտակեց»․ բուլինգից ծագած միջադեպ՝ Բերդավանի դպրոցի բակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:39
Իրանը հայտնել է պատերազմի մեկնարկից ի վեր 1230 զոհի մասին
05.03.2026 | 20:30
«Սև խաղահրապարակ կբերեմ գլխիդ»․ հին սպառնալիքները նոր զարգացում են ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:21
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
05.03.2026 | 20:15
«Ամերիկյան» թերթ՝ Մոսկվայից․ ով է Հայաստան բերում Wyoming Star-ը․ Factor TV-ի հետաքննությունը
05.03.2026 | 20:04
Ադրբեջանը 12 ժամով փակում է Իրանի մոտ իր օդային տարածքը, դադարեցնում սահմանին բեռնատարների երթևեկությունը
05.03.2026 | 19:55
Թեհրանը հերքում է Նախիջևանին հարվածած ԱԹՍ-ների հետ կապը. Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
05.03.2026 | 19:46
Թուրքիան խստորեն դատապարտել է Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումը
05.03.2026 | 19:36
Ասում են` Գարեգին Բ-ն է տարածել ձեզ վերագրվող տեսանյութը, ճի՞շտ է. հարց Արշակ արքեպիսկոպոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 19:26
Թեհրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «անջատողական խմբավորումներին»՝ հակամարտությանը քրդերի ներգրավվածության մասին լուրերի ֆոնին
05.03.2026 | 19:12
Սիլիկյան 8-րդ փողոցն անվանակոչել Խաչատուր Ավետիսյանի անվամբ․ նախագիծ
05.03.2026 | 19:00
ՀՀ-ի օդային պաշտպանությունը բարձրացվել է մեկ մակարդակով․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 18:50
ԵՄ-ն և Պարսից ծոցի երկրները երկխոսության կոչ են արել՝ ճանաչելով Իրանից պաշտպանվելու իրավունքը
05.03.2026 | 18:44
Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը
05.03.2026 | 18:33
«Ավետարան, որի ճամփան նման է հայերի ճակատագրին»․ միջնադարյան ձեռագրի ոդիսականը
Բոլորը

Այսօր գիտությունների ազգային ակադեմիայում աշխատող գիտնականի միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, և ես կարծում եմ, որ այսպես շարունակելով դժվար թե կարողանանք գիտության զարգացում ապահովել։ Այս մասին այսօր «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, սակայն, որ  գիտնականների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ, կարծես թե, նոր իշխանությունը որոշ քայլեր է ցանկանում կատարել։

Քննարկման մասնակից ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանն էլ, խոսելով ցածր աշխատավարձերի մասին, նկատեց․ «Աշխատավարձերը խիստ ցածր են, իմ աշխատավարձը 86 հազար դրամ է, դա թոշակ է ընդամենը, իսկ դրամաշնորհներ երբեք չեմ ստացել, քանի որ դրանց բաշխման մեխանիզմները վերածվել է կոռուպցիոն ինչ-որ բանի»։

Գիտնականը անդրադարձավ նաև ակադեմիայի գիտնականների աշխատանքի արդյունավետությանը և նկատեց, որ  գիտական պրոդուկտ է  տալիս գիտնականների 10 տոկոսը, ինչը ակնհայտ է դառնում տարեկան վիճակագրություններն ուսումնասիրելիս։

«4500 գիտնական ունենք, որոնցից ակտիվ են 10 տոկոսը՝ 450 հոգի, իսկ եթե ավելի բծախնդիր նայենք, կտեսնենք, որ իրական արժեք ստեղծողները շատ ավելի քիչ են։  Իսկ ինչ վերաբերում է նրան, որ եվրոպական չափորոշիչներ են բերվել ակադեմիա, ապա դրանք պետք է բերել ամբողջ ծավալով՝ այդ թվում և աշխատավարձի չափով, իսկ դրանք մասամբ ներդնելը պարզապես այլասերում է ոլորտը»,- ասաց Գևորգյանը։

Աշոտ Գևորգյանի այս տեսակետի հետ չհամաձայնեց Ռադիկ Մարտիրոսյանը և ընդգծեց, որ ակադեմիայի գիտնականները նվիրված աշխատանք են կատարում, իսկ ոչինչ չանող մարդուն ինչքը «թոշակ» չի տա․ նման բան չկա: «Բոլոր ոլորտներում էլ լինում են ակտիվ աշխատողներ և գլուխ պահողներ, սակայն դրանք մասսայական բնույթ չեն կրում։ Օրինակ՝ նախորդ տարի կատարվել է 82 միջազգային միջոցառում, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունքներով Հայաստանը տարածաշրջանի 10 երկրների շարքում 3-րդն է։ Խնդիրն այն է, որ պետությունը չի կարողանում այն չափի գիտությունը ֆինանսավորել, որ մենք կարողանանք արձանագրել այլ որակի կիրառական արդյունքներ»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։

ԳԱԱ ակադեմիայի ղեկավարը՝ համաձայնելով, որ անպայման ֆինանսավորման հիմքում պետք է՝ դրվի գիտական կառույցի արդյունավետության հարցը, հիշեցրեց, որ իրենք նման ուսումնասիրություն են կատարել՝ որոշակի  միջազգային չափանիշներով գնահատել են ակադեմիայի 30-ից ավելի կառույցների աշխատանքի արդունավետությունը, որը  ներկայացվել է անկախ փորձագետներին։ «Դրա արդյունքում կլինի և՛ օպտիմալացում,  և՛ գիտական ճյուղերի վերանայում»,- ասաց ԳԱԱ ղեկավարը։