Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը վայր է դրել լիազորությունները։ Այդ մասին Գագիկ Սարգսյանը հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Դահուկային սպորտում 21 տարի պրոֆեսիոնալ գործունեություն եմ ծավալում։ Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները։ Շատ բարդ որոշում է ինձ համար։ Շատ երկար էի մտածել, որ չհանգեմ այս որոշմանը, բայց ինչ ունի սկիզբ, նաև ունի ավարտ:

Պատճառները մի քանիսն են։ Հիմնական պատճառն այն աշխատանքային մթնոլորտն է, որը պետք է լինի Հայաստանում դահուկային սպորտը զարգացնելու հարցում, բայց, բնականաբար, դա միակողմանի չի կարող լինել։ Այսինքն՝ միայն ֆեդերացիայով կամ ֆեդերացիայի նախագահ լինելով այդ մարզաձևերը զարգացնել հնարավոր չէ։

Տարիներ շարունակ մեր բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները Հայաստանի պետական լիազոր մարմին, այս դեպքում՝ ԿԳՄՍ նախարարություն, այդպես էլ լուծում չունեցան: Բնականաբար, լինելով այդ գործընթացի մի կողմը, տարիների ընթացքում հասկանում ես, որ այն ամենը, ջանքն ու եռանդը, նվիրվածությունն ու նպատակները, որոնք դրել ես քո առջև, հասկանում ես, որ ոչ լիարժեք են ես կարողանում իրականացնել, հասկանում ես, որ տարիների ընթացքում հանդիպում ես խոչընդոտների, որոնք գուցե անլուծելի են: Այս պարագայում հասկանում ես, որ գուցե քո անձն է մարդկանց համար խանգարող, որպեսզի կարողանան այդ մարզաձևերն ու ոլորտն ավելի զարգացնել։ Եվ ես որոշեցի, որ ուղղակի իմ անձից ձերբազատում եմ մարդկանց։

21 տարիների ընթացքում շատ մեծ հաջողությունների ենք հասել՝ չունենալով ոչինչ:

Ցավոք, չեմ տեսնում այն կամքը և ցանկությունը մեր պետական լիազոր մարմնի Հայաստանում դահուկային մարզաձևերը զարգացնելու։ Այս ամենից ելնելով՝ կատարում եմ այս քայլը»,- ասել է Գագիկ Սարգսյանը։

Գագիկ Սարգսյանը Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թ. օգոստոսից: Դրանից առաջ նա 2005 թվականից ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր։