Նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը այցելել են հուշահամալիր։
«Կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են արված աշխատանքները: Տեղում քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարը ժամանակ առ ժամանակ այցելում է հուշահամալիր, հետևում կատարվող աշխատանքներին։
Հիշեցնենք նաև, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները բողոքի ալիք են բարձրացրել։