Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններ մղվող նավթի ծավալը նվազել է՝ հասնելով 15 տարվա ամենացածր մակարդակին

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

2025 թվականին Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններ նավթի խողովակաշարային մատակարարումների ծավալները նվազել են՝ հասնելով  2010 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Վերլուծաբանները դա բացատրում են «արտաքին գործոնների ազդեցությունից» հետո չպլանավորված անջատումներով և նորոգումներով, գրում է The Insider-ը։

Ընդհանուր առմամբ, ըստ «Կոմերսանտ»-ի, անցյալ տարի նավթավերամշակման գործարաններ նավթի մատակարարումները գնահատվել են 228,34 միլիոն տոննա։ Տարեկան մատակարարումները նվազել են 1,6%-ով, սակայն սա վերջին 15 տարիների ընթացքում ամենացածր մակարդակն է։

Այս ֆոնին նավթավերամշակման ընդհանուր ծավալը նույնպես նվազել է 1,7%-ով՝ 2024 թվականի համեմատ։

Փորձագետները մատակարարումների անկումը բացատրում են «նավթավերամշակման գործարաններում չծրագրված նորոգումներով», որը հաջորդել է «արտաքին ազդեցություններին»։ Նման միջադեպերի ամենամեծ թիվը գրանցվել է տարվա երկրորդ կեսին. օգոստոսից մինչև նոյեմբեր նավթավերամշակման գործարանները ստացել են, ընդհանուր առմամբ, 85,9 միլիոն տոննա նավթ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 90 միլիոնի համեմատ։

Ամենաշատը տուժել է  «Ռոսնեֆտ»-ը, որի վերամշակման գործարանների բեռնվածության մակարդակը նվազել է գրեթե 8%-ով։ Օրինակ՝ Ռյազանի նավթավերամշակման գործարանին նավթի մատակարարումները նվազել են 34%-ով։

Նավթավերամշակման գործարանները հաճախակի թիրախ են դառնում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների համար։ 2025 թվականի ամռանից ի վեր անօդաչու սարքերը DeepStrike ռազմավարության շրջանակում պարբերաբար հարվածներ են հասցնում սահմանից 500 կմ կամ ավելի հեռավորության վրա գտնվող ռուսական նավթավերամշակման գործարաններին՝ թիրախավորելով առաջնային վերամշակման առանցքային օբյեկտները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի