Թրամփը Լուկաշենկոյին նույնպես հրավիրել է միանալ Գազայի Խաղաղության խորհրդին

Լուրեր

07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հրավիրելով դառնալ նոր միջազգային կազմակերպության՝ Խաղաղության խորհրդի հիմնադիրներից մեկը, հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը, գրում է Ինտերֆաքսը։

«Բելառուսական կողմը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ուղերձը՝ ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Գազայի իրավիճակի կարգավորման համատեքստում Բելառուսին առաջարկվում է դառնալ Խաղաղության խորհրդի՝ նոր միջազգային կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Մենք բարձր ենք գնահատում, որ ամերիկյան կողմը Բելառուսին դիտարկում է, և դա հստակորեն նշված է ուղերձի տեքստում, որպես մի ազգի, որը պատրաստ է ստանձնել երկարատև խաղաղություն կառուցելու, օրինակ ծառայելու և գալիք սերունդների համար անվտանգ ու բարգավաճ ապագայի մեջ ներդրում կատարելու ազնիվ պատասխանատվությունը։ Մենք այս առաջարկը նաև դիտարկում ենք որպես բելառուս առաջնորդի անձնական նվաճումների և միջազգային հեղինակության ճանաչում»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ առաջարկը ներկայացվել է Բելառուսի նախագահին և դրականորեն է ընդունվել։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք պատրաստ ենք մասնակցել Խաղաղության խորհրդի գործունեությանը՝ հաշվի առնելով և հույս ունենալով, որ այս կազմակերպությունը կընդլայնի իր շրջանակը և լիազորությունները նախաձեռնության մեջ առաջարկվող մանդատից շատ ավելի։ Սա թույլ կտա նրան ակտիվորեն մասնակցել ցանկացած միջազգային հակամարտությունների լուծման գլոբալ գործընթացներին, ինչը, վերջին հաշվով, կնպաստի նոր անվտանգության ճարտարապետության կառուցմանը, որը Բելառուսն ակտիվորեն առաջ է մղում վերջին տարիներին»,- հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։

Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նույնպես պաշտոնական հրավեր են ստացել Թրամփից՝ միանալու Գազայի Խաղաղության խորհրդին: Դիվանագիտական ​​​​ուղիներով Միացյալ Նահանգներից Խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ստացել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի