Կարո՞ղ եմ հրաժարականի դիմում ներկայացնել՝ որպես դատավոր. Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի քննությունը:

Այս գործը ԲԴԽ-ում դռնփակ քննվել է ավելի քան երկու տարի առաջ՝ 2023-ի ամռանը։ ԲԴԽ-ն նիստի ընթացքում Հարությունյանին հեռացրել է դահլիճից և առանց դատավորին լսելու, փաստաբանների բացակայության պայմաններում, որոշել դադարեցնել նրա լիազորությունները։ Այս որոշումից հետո Սահմանադրական դատարանը, քննելով դատավորի դիմումը, արձանագրել է, որ հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել, գործը ենթակա է վերանայման։ Ըստ էության՝ այսպիսով խախտվել է հրապարակայնության սկզբունքն ու դատավորի լսված լինելու իրավունքը։ Դատավորը ՍԴ որոշումից հետո դիմել է ԲԴԽ-ին իր գործը վերանայելու հարցով, սակայն ԲԴԽ-ն որոշել է չվերանայել գործը։ Դատավորը կրկին դիմել է Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն երկրորդ անգամ է արձանագրել իրավունքների խախտման փաստը։ Հարությունյանը կրկին դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու ԲԴԽ-ի 2023 թվականի որոշումը, նաև այն չվերանայելու վերաբերյալ 2024 թվականի որոշումը և իրեն վերականգնել դատավորի պաշտոնում։ ԲԴԽ-ն որոշել է վերացնել իր երկու որոշումները և կրկին քննել գործը։

Այսպիսով՝ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է այն կետից, երբ վերջինս դեռևս դատավոր էր։

Այս գործով նիստերի մեկնարկին Հարությունյանը խնդրել էր պարզաբանել իր իրավունքները․ արդյոք շարունակո՞ւմ է համարվել դատավոր և իր վրա տարածվո՞ւմ են դատավորի անհամատեղելիության պահանջները՝ հաշվի առնելով, որ, փաստացի, իր լիազորությունները դադարեցնելու որոշումը վերացված է:

Այսօրվա նիստի ընթացքում Հարությունյանը Խորհրդին հարց ուղղեց՝ կարո՞ղ է արդյոք հրաժարականի դիմում ներկայացնել՝ որպես դատավոր:

Հարությունյանը հիշեցրեց, որ եղել են դեպքեր, երբ դատավորները, որոնց վերաբերյալ կարգապահական վարույթները հասել են ԲԴԽ, հրաժարականի դիմում են գրել՝ այսպիսով խուսափելով հնարավոր կարգապահական պատասխանատվությունից, որից հետո վարույթը կարճվել էր, իսկ դատավորներն ավելի ուշ կրկին դարձել են դատավոր՝ որպես տույժ չունեցող:

Հարցի քննարկումը կշարունակվի ընդմիջումից հետո։

Արաքս Մամուլյան