Աֆրիկայի ազգերի գավաթում հայտնի են եզրափակիչի մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարոկկոյում ավարտին մոտեցող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը կվիճարկեն Մարոկկոյի ու Սենեգալի հավաքականները։
Կիսաեզրափակիչում Սենեգալի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Եգիպտոսին, իսկ մարոկկացիները հետխաղային 11-մետրանոցներով պարտության են մատնել Նիգերիային (0։0, 4։2)։
Սենեգալի հավաքականի հաղթական գոլը 78-րդ րոպեին խփել է սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Սադիո Մանեն։
Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչը տեղի կունենա հունվարի 18-ին։