Ռաֆայել Հարությունյանի անունը պաշտոնապես ընդգրկվել է ԱՄՆ-ի գեղասահքի փառքի սրահում

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Ամերիկահայ անվանի մարզիչ Ռաֆայել Հարությունյանի անունն ընդգրկվել է ԱՄՆ-ի գեղասահքի փառքի սրահում։

Հանդիսավոր արարողությունը կայացել է Սենթ Լուիսում։ 2026 թվականին ԱՄՆ գեղասահքի փառքի սրահը նշում է 50-ամյակը։

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան շնորհավորել է Ռաֆայել Հարությունյանին։

«Հայաստանի գեղասահքի համայնքը հպարտությամբ շնորհավորում է համաշխարհային գեղասահքի լեգենդար մասնագետներից մեկին՝ Ռաֆայել Հարությունյանին, Ամերիկայի Սահքի Պատվո Սրահում (U.S. Figure Skating Hall of Fame) իր անվան պաշտոնական ընդգրկման կապակցությամբ։ Այս բացառիկ խոշոր պետական և միջազգային ճանաչումը վկայում է ոչ միայն նրա անհավանական նվիրումն ու կատարած աշխատանքը, այլև նրա անմնացորդ ներդրումը կատարյալ վարպետության հասնելու ճանապարհին։

Այս մեծարման արարողությունը տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 9-ին՝ ԱՄՆ-ում անցկացվող «Prevagen 2026» գեղասահքի առաջնության ընթացքում՝ Սենթ Լուիս քաղաքում, որտեղ Ռաֆայել Հարությունյանի երկարամյա ներդրումն ու ազդեցությունը հիշատակվեցին որպես ոգեշնչող օրինակ բոլոր սերունդների համար։

Ռաֆայել Հարությունյանը, որը մարզել է աշխարհի մի շարք լավագույն գեղասահորդների՝ ներառյալ բազմաթիվ օլիմպիական, աշխարհի և ազգային չեմպիոնների, դարձել է միջազգային սպորտի ճարտարապետներից մեկը։ Նրա աշխատանքն ու առաջնորդությունը ոչ միայն զարգացրել են տեսական գիտելիքները և տեխնիկան, այլև բարձրացրել հայկական գեղասահքի հեղինակությունը աշխարհի խոշորագույն մրցակցային հարթակներում։

Այս որոշումը Ռաֆայել Հարությունյանի՝ միջազգային գեղասահքի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և հայկական սպորտի նկատմամբ նրա երկարամյա նվիրումի արժանի ճանաչում է»,- նշված է շնորհավորական ուղերձում։

ԱՄՆ-ի գեղասահքի փառքի սրահում ընդգրկվել է նաև Ռաֆայել Հարությունյանի սաներից մենասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Նեյթան Չենը։

Հայ մասնագետը 2000 թվականից է բնակվում ԱՄՆ-ում։ Նա երկար տարիներ մարզել է Նեյթան Չենին, որը Պեկին-2022 Օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր է դարձել մենասահքում ու թիմային պայքարում, նաև աշխարհի եռակի չեմպիոն է։ Այժմ Ռաֆայել Հարությունյանը մարզում է նաև Իլյա Մալինին, որը 2024 ու 2025 թվականներին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։