Ամանորի տոների ընթացքում ռուսական Նովոկուզնեցկի ծննդատանն 9 նորածին է մահացել

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ռուսական Նովոկուզնեցկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի ծննդատանը Նոր տարվա տոների ընթացքում մահացել է ինը նորածին, հայտնում են NGS42-ը և ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Մասնավորապես, հունվարի 8-ին հիվանդանոցում մահացել է երեք նորածին, իսկ հունվարի 11-ին՝ ևս երկու՝ ըստ Կուզբասի առողջապահության նախարարության NGS42-ի աղբյուրի։ Մահվան պատճառները դեռևս անհայտ են։ Հիվանդանոցի կայքում նշվում է, որ շնչառական վարակի շեմը գերազանցելու պատճառով ծննդատունը դադարեցրել է հիվանդների ընդունումը «կարանտինային միջոցառումների ամբողջ ընթացքում»։

«Հիվանդանոցում անձնակազմի պակաս չկա։ Վերաբացման ամսաթիվը կհայտարարենք ավելի ուշ»,- ասվում է հայտարարության մեջ։

NGS42-ի աղբյուրը հստակեցնում է, որ ծննդատունը փակվել է հունվարի 12-ին։

Կեմերովոյի մարզի առողջապահության նախարար Անդրեյ Տարասովը հաստատել է նորածինների մահվան լուրը՝ չնշելով մահացած փոքրիկների թիվը։

«Իրավիճակ է գրանցվել, այժմ հետաքննություն է ընթանում։ Առողջապահության նախարարության հանձնաժողովն այցելել է դեպքի վայր՝ իրավիճակը գնահատելու և լուծելու համար։ Հետաքննության ավարտից հետո մենք պաշտոնական հայտարարություն կանենք»,- նշել է նա՝ այլ մանրամասն չհայտնելով։

Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ պատճառելու հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մաս): Գերատեսչության տելեգրամ ալիքում ասվում է, որ հետաքննություն է տարվում անզգուշության հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 293-րդ հոդված):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի