Ռուսական Տագանրոգում հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ների համար բաղադրիչներ արտադրող գործարանը

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հունվարի լույս 13-ի գիշերը ուկրաինական 89 անօդաչու թռչող սարքի խոցման մասին, գրում է Current time-ը։

Գերատեսչության տվյալներով՝ Ռոստովի մարզի երկնքում խոցվել է ութ անօդաչու թռչող սարք։ Նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է Տագանրոգի վրա հարձակման մասին։ Նա նշել է, որ վնասվել են արդյունաբերական օբյեկտ, բնակելի շենքեր, գազատարներ և տրանսպորտային միջոցներ։

Սլյուսարը չի նշել, թե կոնկրետ որ օբյեկտն է վնասվել։ Ուկրաինական «Exilenova+» և «Supernova+» տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Տագանրոգում գտնվող «Ատլանտ Աէրո» գործարանն է ենթարկվել հարձակման։ Սա պաշտոնապես հաստատված չէ։

Այս գործարանն արտադրում է մարտական ​​անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի բաղադրիչներ: Ըստ «Asra»-ի՝ արտադրությունը կենտրոնացած է, մասնավորապես, «Օրիոն» և FPV անօդաչու թռչող սարքերի մշակման ուղղությամբ:

Ուկրաինայի զինված ուժերն արդեն հարձակվել էին այս ձեռնարկության վրա 2025 թվականի հունիսին և նոյեմբերին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի