Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ

Լուրեր

12.07.2026 | 22:59
«Ուիմբլդոն»․ Յանիկ Սիները պաշտպանեց տիտղոսը
12.07.2026 | 22:27
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր
12.07.2026 | 21:25
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
12.07.2026 | 20:00
ՍԴ-ն վերջակետ դրեց․ Փաշինյանի, Կարապետյանի, Քոչարյանի ուժերն ԱԺ-ում, Ծառուկյանը՝ ճաղերի ետևում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.07.2026 | 18:50
Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյանի ուղերձը կալանավայրից
12.07.2026 | 18:17
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի է ունեցել Բաքվում և Աբշերոնի թերակղզում 2026-2035 թվականների ջրամատակարարման, անձրևաջրերի և կեղտաջրերի հեռացման համակարգերի բարելավման պետական ​​ծրագրի վերաբերյալ նիստ:

«Այսօր մենք իրականացնում ենք ազատագրված տարածքներում խմելու և ոռոգման ջրով ապահովելու ծրագրեր: Վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել են մի քանի կարևոր ծրագրեր: Ջրամբարները, որոնք մի ժամանակ ոչնչացվել էին Հայաստանի կողմից և դարձել անօգտագործելի, ամբողջությամբ վերանորոգվել են։ Դրանց թվում, առաջին հերթին, պետք է նշեմ Սարսանգի ջրամբարը։ Այն ոչ միայն ազատագրված տարածքների, այլև մեր երկրի ամենամեծ ջրամբարներից մեկն է։ Երբ մեր հողերը գտնվում էին օկուպացիայի տակ, հայկական պետությունը մեր դեմ իրականացնում էր նաև ջրային ահաբեկչություն։ Սարսանգի և Սուգովուշանի ջրամբարների ջրերը կտրելը և ջուրը որպես զենք օգտագործելը մեզ համար մեծ խնդիրներ է ստեղծել։ Ջուրը կտրվում էր այն ամիսներին, երբ դրա կարիքը կար, ապա բաց էր թողնվում, ինչը հանգեցնում էր խոշոր ջրհեղեղների։ Այլ կերպ ասած, հայկական պետությունը, փաստացի, իրականացնում էր ջրային ահաբեկչություն»,- ասել է Ալիևը։

Նա հայտարարել է, թե Մատաղիսի և  Սարսանգի ջրամբարները լիովին վերանորոգվել են։ Ինչ վերաբերում է Արցախի մյուս  տարածքներին, Վարանդայում վերանորոգվել են երեք ջրամբարներ, իսկ Աղդամի շրջանում՝ Խաչինչայի ջրամբարը։ Լաչինի շրջանում վերանորոգված Զաբուխչայի ջրամբարն արդեն գործում է, նախատեսվում է կառուցել ևս երկու խոշոր ջրամբար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի