Հայտնի են 2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի հաղթողները

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Փոլ Թոմաս Անդերսոնի «One Battle After Another» ֆիլմը լավագույնն է ճանաչվել 2026 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակի «Մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում, գրում է Meduza-ն։

Ֆիլմը նաև հաղթել է «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Տիյանա Թեյլոր) անվանակարգերում։ Ֆիլմն առաջադրվել էր 9 անվանակարգերում և հաղթել 4-ում։

«Դրամա» անվանակարգում լավագույն ֆիլմի մրցանակը շնորհվել է Քլոե Չժաոյի «Համնետ» ֆիլմին։

Բրազիլական «Գաղտնի գործակալ» ֆիլմը հաղթել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, իսկ «K-Pop դևերի որսորդները»՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ»։ «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում հաղթել է «Փիթ հիվանդանոց»-ը,  իսկ «Կինստուդիան»՝ «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում։

Թիմոթի Շալամեն արժանացել է «Մյուզիքլում կամ կատակերգությունում լավագույն դերասան» մրցանակին «Marty Supreme» ֆիլմում իր դերի համար։ Սա նրա առաջին «Ոսկե գլոբուսն» էր։ Վագներ Մոուրան, որը նկարահանվել էր «Գաղտնի գործակալը» ֆիլմում, արժանացել է դրամայում լավագույն դերասանի մրցանակին։

Ռոուզ Բիրնը հաղթել է «Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կատակերգությունում» անվանակարգում «Ես կխփեի քեզ, եթե կարողանայի» ֆիլմում դերի համար, իսկ Ջեսի Բաքլին՝ «Լավագույն դերասանուհի դրամայում» անվանակարգում «Համնետ» ֆիլմում դերի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի