Վստահ եմ՝ ծնկի կբերենք Իսլամական Հանրապետությանը. Իրանի գահընկեց արված շահի որդու կոչը

Լուրեր

28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Իրանի գահընկեց արված շահի որդին կոչ է արել ցուցարարներին անցնել իշխանության զավթմանը և խոստացել վերադառնալ երկիր:

«Վստահ եմ, որ ուժեղացնելով փողոցային ներկայությունը և միաժամանակ կտրելով ֆինանսական զարկերակները, մենք լիովին ծնկի կբերենք Իսլամական Հանրապետությանը և նրա մաշված փխրուն ճնշման ապարատը»,- x սոցիալական ցանցում դիմել է Ռեզա Փահլավին Իրանում զանգվածային ցույցերի մասնակիցներին:

Նա առանցքային ոլորտների՝ տրանսպորտի, նավթի, գազի և էներգետիկայի աշխատողներին կոչ է արել համընդհանուր գործադուլ սկսել, իսկ բոլոր քաղաքացիներին փողոց դուրս գալ ազգային խորհրդանիշներով, որպեսզի գրավեն և պահեն քաղաքների կենտրոնական շրջանները:

«Ես նույնպես պատրաստվում եմ վերադառնալ հայրենիք, որպեսզի լինեմ ձեզ հետ՝ Իրանի մեծ ժողովրդի հետ, երբ մեր ազգային հեղափոխությունը հաղթի։ Ես հավատում եմ, որ այդ օրն արդեն շատ մոտ է»,- հավելել է Փահլավին։

Իրանում բողոքի ակցիաները, որոնք պայմանավորված են ազգային արժույթի արժեզրկմամբ և գրեթե 50 տոկոս գնաճով  պատժամիջոցների և Իսրայելի հետ պատերազմի հետևանքների ֆոնին, վերջին օրերին ընդգրկել են տասնյակ քաղաքներ: Իրավապաշտպանների տվյալներով ՝ զոհվել է առնվազն 65 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի 15 աշխատակից և 50 ցուցարար, ձերբակալվել է 2300 ցուցարար:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հունվարի 10-ին ճնշել բոլոր ելույթները։ TASNIM գործակալությունը հայտնել է, որ Թեհրանից ոչ հեռու գտնվող Բահարեստան քաղաքում ձերբակալվել են ևս 100 «զինված ապստամբներ»: Ինչպես գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսին, Իրանի բանակը կրակ է բացել երկրի արևմուտքում ցուցարարների ուղղությամբ: