Յուրաքանչյուր հինգերորդ գերմանացի մտածում է արտագաղթի մասին

Լուրեր

21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Բոլորը

Յուրաքանչյուր հինգերորդ գերմանացի մտածում է երկիրը լքելու մասին․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ինտեգրացիայի և միգրացիայի հետազոտությունների գերմանական կենտրոնի (DEZIM) կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների 21 տոկոսը նշել է, որ մտածում է արտագաղթի մասին։ Միգրացիոն ծագում չունեցող հարցվածների շրջանում այս ցուցանիշը ցածր է՝ 17 տոկոս։

Այլ երկրներից Գերմանիա տեղափոխված մարդկանց շրջանում մեկ երրորդից ավելին՝ 34 տոկոսը, մտածում է հեռանալու մասին։ Նրանց երեխաների և թոռների շրջանում այդ համամասնությունն ավելի բարձր է՝ 37 տոկոս։ Սակայն հարցվածների միայն 2 տոկոսն ունի արտագաղթի հետ կապված կոնկրետ ծրագրեր և պլանավորում է լքել Գերմանիան հաջորդ տարի։

Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հետ ընտանեկան կապեր ունեցող մարդիկ, ամենայն հավանականությամբ, մտածում են Գերմանիայից հեռանալու մասին՝ կազմելով 39 տոկոս։ Ավելին, նախկին Խորհրդային Միությունից ներգաղթյալների 31 տոկոսը և ԵՄ այլ երկրներից Գերմանիայի բնակիչների 28 տոկոսը մտածում են արտագաղթի մասին։

Ամենատարածված պատճառը ավելի լավ կյանքի հույսն է, որը նշել են արտագաղթելու մասին մտածողների մոտ կեսը: Միգրացիոն ծագում ունեցող մարդիկ որպես պատճառ նշել են խտրականությունը։

Ուսումնասիրությունը կատարվել է 2024 և 2025 թվականների ամռան ամիսներին, հարցվել է 2933 մարդ: Հարցումն անց է կացվել հինգ անգամ՝ հնարավոր տատանումները հաշվի առնելու նպատակով: Պարզվել է, որ այս ժամանակահատվածում թվերը գործնականում անփոփոխ են մնացել, մեկ բացառությամբ. արտագաղթել ցանկացող միգրացիոն ծագում ունեցող մարդկանց մասնաբաժինը 2025 թվականի փետրվարին՝ Բունդեսթագի արտահերթ ընտրություններից առաջ, աճել է 10 տոկոսով։

Դաշնային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին Գերմանիան լքել է 1.2 միլիոն մարդ: «Տարիներ շարունակ Գերմանիայում ներգաղթի վերաբերյալ բուռն քննարկումներ են եղել, – նշում են ուսումնասիրության հեղինակները: – Այնուամենայնիվ, այն փաստը, որ մարդիկ պարբերաբար արտագաղթում են Գերմանիայից, հանրային ուշադրության պակաս է արժանացել»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի